Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

«Փաստ». Ովքե՞ր են «նոր Հայաստանում» զանգում «վնգստացող» դատավորներին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել մեր հանրության ուշադրությունից: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կասեցվել է Երեւանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին:

Առաջին հայացքից աննշան թվացող այս դեպքը իրականում հետաքրքիր շերտեր ունի: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երեւանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, եւ եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ եւ վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը:

Սա, ըստ իրավաբանների, այնքան ակնհայտ ապօրինություն է, որ հարցը հիմա քննարկվում է եւ՛ արդարադատության նախարարության կողմից, եւ՛ ԲԴԽ -ում: Արդյո՞ք սա ինչ-որ պատահական թյուրիմացություն է: Պարզվում է՝ ոչ: Մեր աղբուրները պնդում են, որ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի եւ վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջեւ:

Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում եւ ավագանու որոշման իրականացումը կասեցվում է:

Տարօրինակ է նաեւ այն արագությունը, որով դատարանը վարույթ է ընդունում այս գործը: Իր դանդաղկոտությամբ աչքի ընկնող վարչական դատարանը գործի վարույթ ընդունելու վրա ծախսում է 2 աշխատանքային օր, ինչն իր հերթին կասկածների տեղիք է տալիս: Ինչեւէ: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին: Տեղեկություններ կան, որ դատավորի ակտիվ մասնակցությամբ հայցվորները պատրաստվում են անվերջ ձգձգել հայցի քննումը: Իսկ որտեղի՞ց է սկսվել այս պատմությունը: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Վիկտոր Մնացականյանին աշխատանքից ազատելը կապված էր նրա՝ նախկինների հետ կապերով եւ դրա արդյունքում ի նպաստ նախկինների մի քանի տասնյակի հասնող որոշումներով: Հարցը որոշվել է լուծել առանց աղմուկի, եւ քաղաքապետ Մարությանը Կենտրոն վ/շ ղեկավար է նշանակել իր մանկության ընկեր Ավետ Պողոսյանին, որին անվերապահ վստահում է:

Նոր ղեկավարը շատ կոշտ կադրային քաղաքականություն է իրականացրել, կարելի է ասել՝ կադրային ջարդ է սկսել, որի արդյունքում փոխվել է 7 բաժնի պետ, իսկ մոտ 30 աշխատակից հեռացվել է աշխատանքից: Կենտրոն վ/շ-ում մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում բոլոր այն աշխատակիցների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ պահպանում են կապը նախկին պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ անհանդուրժողականություն է դրսեւորվում Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ քննադատաբար արտահայտվողների նկատմամբ, անցանկալ իների համար ստեղծվում են պայմաններ, որպեսզի նրանք իրենց կամքով դուրս գան աշխատանքից: Այդպիսի դեպքերը տասնյակ են: Հարց կառաջանա. իսկ ինչո՞ւ է այդքան հանդուրժող Կենտրոն վ/շ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի նկատմամբ, որը նույնպես աջ ու ձախ քննադատում է իշխանություններին:

Բանն այն է, որ Մանուել Մարգարյանը ՔՊ անդամ է, անդամագրվել է 2018-ի հեղափոխությունից հետո եւ վայելում է ՔՊ «հակաքաղաքապետական» մի խմբի աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների, ժամանակի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Մանուել Մարգարյանի եւ Կենտրոն վ/շ ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջեւ: Ազիզյանը փաստացի կոռուպցիոն գործունեության դրվագներ է փաստել Մանուել Մարգարյանի գործունեության մեջ, իր հերթին Մանուել Մարգարյանը, հասկանալով, որ իր գործունեությամբ զբաղվելու են իրավապահները, իր հերթին կոռուպցիոն մեղադրանքներով դիմել է իրավապահ մարմիններին ընդդեմ Արմեն Ազիզյանի: Մեր տեղեկություններով, այս մասով մի քանի քրեական գործեր են քննվում իրավապահ մարմիններում: Պետական համակարգում կարծիք կա, որ սա շատ տիպական վիճակ է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իշխանության եւ իշխող ՔՊ կուսակցության կուլիսներում:

Փաստացի, կան մարդիկ, ում համար կուսակցական տոմսը կամ պաշտոնը անօրինական գործունեությամբ, այդ թվում՝ կոռուպցիայով զբաղվելու քարտբլանշ է: Ի դեպ, Արմեն Ազիզյանին վերաբերող քննվող գործերի մասին մամուլն արդեն գրել է: Առաջիկայում կանդրադառնանք Մանուել Մարգարյանին առնչվող քրեական գործին, որը բավականին հետաքրքիր նյութ է պարունակում նորահայտ կուսակցականների գործունեության վերաբերյալ եւ ցույց է տալիս, թե իրականում ինչպես են, ծածկվելով կուսակցական-հեղափոխական անձրեւանոցով, լուծում անձնական խնդիրներ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)
Ամենադիտված