Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ ՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) 

«Գործարար կապերի խորհրդի» հայտարարությունը

Տնտեսություն
«Գործարար կապերի խորհուրդ»-ը հայտարարություն է տարածել․
 
Կայացավ Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին գործարարներ և ոլորտը ներկայացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու փորձագետներ։
 
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական կարգավորման հարցերն ու արտագաղթը ներգաղթով փոխարինելուն միտված ջանքերը։
 
Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացրին Հայաստանում գործարար համայնքի միասնական ուժերով երկրում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները, դրանց դիմագրավելու հարցերը տնտեսական հայեցակարգ մշակելու եւ կյանքի կոչելու առաջնահերթությունը:
 
Հանդիպման արդյունքում` ընդունվեց հայտարարություն, ըստ որի՝
 
1. «Գործարար կապերի խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում անհապաղ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։
 
2. Հայաստանի Հանրապետության պետականակերտման գործընթացը ենթադրում է հրատապ միասնական հետևյալ գործողությունների ապահովում, որոնք իր մեջ ներառում են կայուն ներքին և արտաքին մակրոտնտեսական քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացում, սոցիալական ռիսկերի էական կրճատում, աղքատության նվազում, ինչպես նաև բնապահպանության, գյուղատնտեսության, ռազմարդյունաբերության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի և մի շարք այլ ոլորտների զարգացման պետական աջակցություն:
 
3. Նպաստել օրենսդրության փոփոխմանը` ի նպաստ գործարարի շահերի` տրամադրելով պետական երաշխիքներ, ներդրումային միջավայրի համար ապահովել ներդրող-պետություն գործակցության թափանցիկությունը, սահմանել ընդհանուր և հստակ խաղի կանոններ բոլոր ներդրողների համար:
 
4. Բացառել քաղաքական ճնշումներ ներդրողների վրա` ապահովելով հավասար և թափանցիկ պայմաններ բոլորի համար։ Ապահովել պետության կողմից ներդրումների ուսումնասիրման և մշակման միասնական համակարգ՝ երաշխավորելով ներդրումների և ներդրողների անվտանգությունը։ Հասարակության սպասումներին ընդառաջ` հիմնել երկխոսության կենտրոններ Երևանում, մարզերում և Սփյուռքում, մշակել Հայաստան-Սփյուռք միասնական հայրենիք փոխհարաբերությունների ռազմավարական զարգացման մեխանիզմ:
 
5. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում առաջնահերթություն տալ ոչ թե 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթում զետեղված երկաթուղային՝ Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի, այլ Նախիջևան-Երևան-Իջևան-Ղազախ երկաթգծի գործարկմանը։ Դա թույլ կտա նվազագույնի հասցնել հարևան երկրների տնտեսական գերակայությունը ՀՀ նկատմամբ։
 
6. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում չեզոքացնել ռիսկերը` հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական հզորություններն ու հեռահար նպատակները, որոնք կարող են դուրս մղել տեղական արտադրողներին ինչպես ներքին շուկայից, այնպես էլ տարածաշրջանային տնտեսական համակարգերից։ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության արդյունքում` կարող են առաջանալ Հայաստանի տնտեսական անվտանգային ռիսկեր։
 
7. Շուկայում նկատվում է առաջին անհրաժեշտության տեղական ապրանքների գների կտրուկ աճ: Այս համատեքստում` անհրաժեշտ է, որ կառավարությունը հիմնավորումներ ներկայացնի գների այդօրինակ աճի վերաբերյալ: Այլապես, կարող են հարցեր առաջանալ` արդյո՞ք այս գործընթացները որևէ կերպ փոխկապակցված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ապաշրջափակման գործընթացների հետ։ Կոչ ենք անում պատկան մարմիններին տալ գնաճին նպաստող պատճառահետևանքային կապերի հստակ պարզաբանումներ և պետության կողմից ձեռնարկվող զսպման գործիքակազմին վերաբերող հոդաբաշխ բացատրություն։
 
8. Կոչ ենք անում մինչև ապաշրջափակման գործընթացները առաջ մղելը` առաջին հերթին գնահատել անվտանգությանն առնչվող ռիսկերը և խնդիրները, ստեղծել տեղական արտադրողների պաշտպանության մեխանիզմներ։ Ներդնել արտահանման խթանման նոր գործիքակազմ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանամերձ հատվածներում ստեղծել բարենպաստ հատուկ պայմաններ ձեռներեցությամբ զբաղվողների համար։ Ենթակառուցվածքները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։
 
9. Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մինչև հստակ պարզաբանումներ չտրվեն տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ռիսկերի գնահատման և կառավարման առնչությամբ` անհրաժեշտ է դադարեցնել ապաշրջափակման գործընթացները և համապատասխան հաշվարկ-հիմնավորումներից հետո միայն վերսկսել աշխատանքները։
 
«Գործարար կապերի խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ակնկալելով պատշաճ արձագանք։ «Գործարար կապերի խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։
 
 

Պատրաստ ենք պայքարելու քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող մարդկանց համար․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժը» հանդիպում է նախաձեռնել գործարարների հետ

«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրանՋեյսոն Սթեթհեմի սիրելին ներկայացել է լողազգեստով Թող Աստված օրհնի մեր երկիրն այնպիսի ղեկավարներով, որ կծաղկեցնեն Հայաստան աշխարհը․ Տեր Ասողիկ ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել«Էս իմ խեղճ քիթիկին արդեն 3 անգամ վիրահատել եմ». Լյուսի Հայրապետյանը՝ իր պլաստիկ միջամտությունների մասին Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետԻնչպես սարսափ ֆիլմում․ Նյու Յորքը պատվել է թանձր մշուշով (լուսանկարներ)Լեոնարդո Դի Կապրիոն Ջիջի Հադիդին ծանոթացրել է ծնողների հետՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ)Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW ՔՊ-ականները «ծաղրում» են թիմակցի «մտքի գոհարները»Նատալի Պորտմանը չի հանել ամուսնական մատանին՝ ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետոՔՊ-ական պատգամավորն օլիգարխների շահերի լոբբինգ՞ է իրականացնումՀռոմի պապը վիրահատության է ենթարկվելՄիրզոյանն ու Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Իննայի, Գոշի, Նազենիի և Սոֆիի հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)Ուրախ ենք ողջունել ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը․ Սիմոնյան Իշխանության յուրայինների «թայֆայական» շահերը՝ օրենքից վերՈրպես զսպման մեխանիզմ՝ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Ռոթ Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ․ Ermenihaber Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակըԼիահույս ենք, որ Ադրբեջանը ևս կհամաձայնի իր կողմում ԵՄ առաքելություն իրականացնել, բայց լավատեսական ազդակներ չենք ստացել. Միխայել Ռոթ Երևանը՝ ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն երթուղիների եռյակում․ ՏԱՍՍ Անսպասելի կապ՝ Մեսսիի և Հայաստանի միջև․ պարզվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջըՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութին Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ ԶախարովաՆարեկ Մկրտչյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է սոցապ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը Հույս ունենք՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի․ Հակոբ Արշակյան Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Ծեծկռտուք՝ ամերիկահայ ցուցարարների և ԼԳԲՏ ներկայացուցիչների մասնակցությամբ (տեսանյութ) Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՀամակարգային աշխատանք ենք տանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին Սիմոնյանը և Լորդերի պալատի խոսնակը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը«Իրավիճակը փոխվել է»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մանրամասներ ՀՀ ԱԽՔ-ը պետք է կողմնորոշվի՝ կամ ՌԴ-ի հետ նորմալ քննարկում է ունենում, կամ՝ նման բաներ հայտարարում․ Զախարովա Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ–ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Ինտեր»-ի ընդհանուր խմբում Առանց սպանդանոցների հարցը լուծելու ո՞նց եք մարդկանց տուգանելու պատգամավորը՝ պաշտոնյային
Ամենադիտված