Դուբայում մերկ ֆոտոսեսիայի մասնակից ռուսաստանցի կանանց ազատազրկում եւ տուգանք է սպառնում (լուսանկարներ)
ԺամանցԴուբայում մերկ ֆոտոսեսիայի համար ձերբակալվել է 40 մարդ՝ այդ թվում 8 ռուսաստանցի կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ գլխավոր հյուպատոսությանը:
Սոցցանցերում հայտնվել էր տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են մերկ աղջիկները լուսանկարվում Դուբայի «Dubai Marina» առողջարանային շրջանի բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբում:
«Ներկայումս մենք լիարժեք տեղեկատվության ենք սպասում Դուբայի ոստիկանությունից: Հայտնի է դարձել ՌԴ 8 քաղաքացու՝ այդ թվում միջոցառման նախաձեռնողին, բերման ենթարկելու մասին: Նրանք օգնության համար դիմել են գլխավոր հյուպատոսություն, բայց այստեղ դժվար է ինչ-որ բան անել, հոդվածը բավականին լուրջ է՝ սեռական սանձարձակ գործողություններին մասնակցելու համար», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ միջոցառման մասնակիցներին սպառնում է վեց ամսվա ազատազրկում և հինգ հազար ԱՄԷ դիրհամ տուգանք (մոտ 1390 ԱՄՆ դոլար): Կազմակերպչին սպառնում է 1,5 տարվա ազատազրկում և 50 հազար դիրհամ տուգանք (մոտ 14 հազար ԱՄՆ դոլար):
Գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ մահմեդականների «Ռամադանի սուրբ ամսվա» մեկնարկի առիթով ֆոտոսեսիայի մասնակիցներին հնարավոր է ներում շնորհվի: