Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք. Հայկ Չոբանյան
ԲլոգոսֆերաՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:
Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:
Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի․ «Մեր բնագավառում և, մասնավորապես, ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա»,-նշել է նախարարը: