«Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» հետ ՉԼ խաղում
ՍպորտԱնգլիայի «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:
Մանչեսթերում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Սիթիի» կազմում գոլերը խփեցին Կեվին դե Բրույնեն (19-րդ րոպեին) և Ֆիլ Ֆոդեն (90֊րդ րոպեին): «Բորուսիայի» կազմից գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը (84֊րդ րոպեին):
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Դորտմունդում՝ ապրիլի 14-ին: