Ռուս-ուկրաինական ճգնաժամը կարող է վերաճել լիամասշտաբ պատերազմի մի քանի օր անց, երբ Մոսկվան հավաքել է սահմանին շուրջ 100 000 զինծառայող, ինչից ավելի վաղ չէին անհանգստանում, գրում է Mirror-ը:
«Երեկ երեկոյան Daily Mirror-ի աղբյուրները հաղորդել են, որ բրիտանական գլխավոր հրամանատարությունն ու Ուայթհոլի պաշտոնական անձինք գտնվում են «բարձր մարտական պատրաստականության» վիճակում ճգնաժամի կապակցությամբ եւ հետեւում են իրավիճակին «աճող մտահոգությամբ»,-նշում է պարբերականը: