Ռուսաստանում մեկնարկել է «Ciklocar»-ի` թռչող մեքենայի ստեղծումը (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի ջերմաֆիզիկայի ինստիտուտի մասնագետները սկսել են մշակել նորարարական «Ciklocar» օդային շարժիչ, հայտնում է Advanced Study Foundation-ը:
Աշխատանքներն իրականացվում են «Ցիկլոն» նախագծի շրջանակներում: Այժմ արդեն ավարտվել է թռչող մեքենայի նախնական ձևավորումը, տեղի են ունեցել ցիկլային շարժիչային ստորաբաժանման ցամաքային փորձարկումներ, և 60 կիլոգրամանոց նախատիպը կատարել է իր առաջին թռիչքը:
Նախատեսված է, որ առաջին ամբողջական չափի նախատիպը թռչի 2022 թվականին: Լիովին էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցը կկարողանա 600 կիլոգրամ բեռ բարձրացնել կամ տեղափոխել վեց մարդու: Ակնկալվում է, որ թռչող մեքենայի երկարությունը կլինի 6,2 մետր, լայնությունը` 6 մետր: Նա կկարողանա զարգացնել առավելագույն` մինչև 250 կիլոմետր/ժամ արագություն, թռիչքի սահմանագիծը կհասնի 500 կիլոմետրի: «Բացի իր կոմպակտ չափսերից՝ ուղղաթիռների համեմատությամբ, ապարատի տարբերակիչ առանձնահատկությունն է թեք մակերևույթին վայրէջք կատարելու հնարավորությունը` մինչև 30 աստիճան», - տեղեկացնում են սարքի ստեղծողները: «Ciklocar»֊ի էներգաբլոկը հիմնված կլինի բենզինային պտտվող մխոցային շարժիչի վրա, իսկ ավելի հզոր տարբերակը կլինի հիբրիդայինը, որը հիմնված է տուրբոշարժիչի վրա: