Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Բենզեմայի հետ մինչև 2023 թվականը
ՍպորտՄադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա նոր պայմանագիր կստորագրի հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ, հայտնում է Marca-ն:
Ինչպես նշում է թերթը, կողմերը գրեթե պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Ընթացիկ պայմանագիրը 33-ամյա խաղացողի հետ հաշվարկվում է մինչև 2022-ի ամառ:
Բենզեման «Ռեալին» է միացել «Լիոնից» 2009 թվականին: Արքայական ակումբի կազմում ֆրանսիացի հարձակվողը անցկացրել է 549 հանդիպում և դարձել 274 գոլի հեղինակ: Բենզեման օգնեց «Ռեալին» չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգան, իսկ Իսպանիայի չեմպիոնությունը՝ երեք անգամ: