«Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած Նիկոլ Փաշինյանի այցին զոգահեռ ընթանում էր նաև գորիսեցիների բողոքի ակցիան ընդդեմ Փաշինյանի:
Նա այցելեց Գորիսի զորամաս, որի տարածքում էլ հավաքվել էին ցուցարարները: Տեղում իրավիճակը հսկում էին մեծ թվով ոստիկանական ուժեր: Սյունեցիները լրագրողների հետ զրույցում նշեցին՝ եթե իսկապես Փաշինյանը կարծում է, որ վայելում է ժողովրդի վստահությունը, ապա Գորիս չպիտի գար ոստիկանների ուղեկցությամբ:
«24 տարի էս զորամասում եմ ծառայել, բայց էս ձևի խայտառակություն չեմ տեսել»,- ասաց գորիսեցիներից մեկը:
Նշենք, որ Փաշինյանը չմոտեցավ քաղաքացիներին, այլ զորամասից անմիջապես դուրս գալուց հետո, նստեց մեքենան և հեռացավ: Ցուցարարների մոտով Փաշինյանի ավտոշարասյան անցնելու ընթացքում սյունեցիները Փաշինյանին անվանեցին «դավաճան», «թուրք», հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ:
«Հենա՛, հեռանում ա, փախնում ա վերևով: Ժողովրդի վարչապետը չի փախնում իր ժողովրդից, ոնց ինքն ա անում: Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ»,- գոռում էին սյունեցիները՝ նրա հասցեին տեղալով հայհոյանքներ:
Տեսանյութը` Tert.am-ի