Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ)
ՀասարակությունԴատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարվել 14 քաղաքացի»,-ասել է Ջանոյանը:
Հիշեցնենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։