«Պապիկը կարողացավ փրկել երկու թոռնիկների կյանքը և հասցնել նրանց Երևան». Թաթա Սիմոնյան
ԲլոգոսֆերաՀայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին երգիչ Թաթա Սիմոնյանը ներկայացրել է իր մազապուրծ եղած ընտանիքի պատմությունից որոշ դրվագներ։
«Տատիկս է` Ադրինե Հայրապետի Հայրապետյան (Սիմոնյան): Ծնվել է 1910 թվ.-ին Վանում, մահացել է 1990 թվ.-ին Երևանում:
1915 թվականին թուրքական կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհը դարձավ նրանց բազմամարդ ընտանիքը նույնպես:
Ծերունի Պապիկը կարողացավ փրկել երկու թոռնիկների կյանքը և հասցնել նրանց Երևան` տատիկիս և նրա չորսամյա քույրիկին:
Աստված լուսավորի Հայ ազգի անմեղ նահատակների և հերոսաբար ընկածների հոգիները»,-սոցցանցերի իր էջերում գրել է Թաթա Սիմոնյանը՝ կից հրապարակելով լուսանկար։