Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին 

Ռումանիոյ հայոց թեմն անցկացրել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաց ոգեկոչման միջոցառումներ

Աշխարհ

Ռումանիոյ հայությունն այս օրերին իր աղոթքի ձայնն է միացրել համայն աշխարհի հայության ձայնին՝ միասնաբար ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին:

Ինչպես տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ապրիլի 23-ին, Ռումինիայի ժամով ժամը 22:00-ին, ղողանջել են նաև Բուխարեստի Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի և թեմի բոլոր հայկական եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն սուրբ նահատակների հիշատակի:

«Հաջորդ օրը, ապրիլի 24-ին, Ս. Պատարագներ մատուցվեցին և հիաշատակի արարողություններ տեղի ունեցան թեմի մի շարք քաղաքներում, ծաղիկներ խոնարհվեցին Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարերի ու հուշարձանների առջև:

Ապրիլի 25-ին, թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ, Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված խաչքարի առջև կատարվեց սրբոց նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հոգևորականաց դասը:

Բարեխոսական կարգի ավարտից հետո ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ հրապարակվեց Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի պատգամ, որում մասնավորապես ասվում է. «Դժվարին պայմաններ են ստեղծված ամենուր աշխարհում և ողջ մարդկությունն այսօր ապրում է  մեկուսացման կամ արտակարգ պայմաններում: Այսօր համաշխարհային մակարդակով պայքար է ընթանում համավարակի դեմ և աշխարհն իր ուշադրությունը, համակ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել է համավարակի դեմն առնելու և կյանքի նորմալ պայմանների վերադառնաու համար:

Սակայն այդ ամենը չի խոչնդոտում, որպեսզի այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքը հնչեցնի առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմի նրանց բարեխոսությանը: Ռումինահայ համայնքն ևս իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու իր իրավունքների պաշտպանության: 1915թ. և դրան նախոորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակվեցին, ցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից: Բայց չհաջողեցին: Հայը ոչ միայն շարունակեց ապրել ու արարել, այլ նաև ստեղծեց անկախ պետականություն և մինչ օրս շարունակում է մաքառել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար:

Եվ չնայած համավարակային պայմաններին, մեր դարավոր թշնամին, ոսոխը, ինչպես պատմության բոլոր ժամանակներում, այսօր էլ օգտագործեց պատեհ առիթը 106 տարի առաջ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար: Եվ դա արեց իր այսպես կոչված փոքր եղբոր՝ Ադրբեջանի ձեռքով, որի վառ ապացույցը 2020թ. սեպտեմբերին ադրբեջանա-թուրքական ուժերի լայնածավալ հարձակումն էր Արցախի վրա: 106 տարի անց էլ, Թուրքիան ոչ միայն չի զղջացել և ներողություն չի խնդրել, այլ հակառակը, անթաքույց կերպով շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը:

Ցանկացած ոճրագործություն` լինի մարդասպանություն, ահաբեկչություն, թե ցեղասպանություն, ոտնձգություն է ընդդեմ աստվածային արարչագործության, ընդդեմ մարդկային կյանքի սրբության և արժանապատվության, ընդդեմ աստվածադիր պատվիրանների: Ցանկացած ոճիր, եղեռնագործություն` իբրև Աստծո և մարդու դեմ գործված մեղք, պետք է քավվի խոստովանությամբ, զղջմամբ և հատուցմամբ:

Ու թեև այսօր խոսվում է ներման, նոր հարաբերությունների կառուցման, թշնամական մոտեցումների վերանայման մասին, բայց դրանք միմիայն ունայն խոսքեր են, քանզի մենք չենք կարող ներել, եթե հանցանք գործած կողմը ներողություն չի էլ խնդրել: Չենք կարող խոսել նոր հարաբերությունների կառուցման մասին Բաքվում հայ զինվորին ու ժողովրդին նսեմացնող պուրակի ստեղծման ֆոնին, չենք կարող խոսել բարեկամության և երկխոսության մասին, երբ ձեռագիրը չի փոխվել և թշնամին այսօր էլ ամեն բարեպատիհ առիթով ուղղակի գլխատում և մորթում է հայ մարդուն, ինչպես 1915թ.:

Քաղաքակիրթ աշխարհի մի մասը ցավոք այսօր էլ շարունակում է լռել, բայց այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը պատմական անհերքելի և անուրանալի իրողություն է՝ անջնջելի կերպով արձանագրված 20-րդ դարի պատմության տարեգրութեան մեջ և հայ ժողովրդի հիշողության մեջ։ Ո՛չ միայն մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, այլ նաև հազարավոր եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ ու կալվածքներ ոչնչացվեցին և նույնը շարունակվում է նաև այսօր: Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ միջազգային օրենքի համաձայն, որն իրագործողները պիտի պատասխանատվության ենթարկվեն:

Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Արցախյան երկրորդ պատերազմից հետո ունի տարածքային ու մարդկային հսկայաան կորուստներ, դարձյալ ավերվում ու պղծվում են հայոց սրբությունները, միևնույն է վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված:

Թուրքիայի ներկայիս իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ իրենք շատ հեռահար իմպերիալիստական նպատակներ ունեն և ցանկանում են կյանքի կոչել պանթուրքիստական ծրագիրը, որի իրականացման ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է Թուրքիո համար: Վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին ճնշել մեզ: Օգտագործելով Արցախի խնդիրը՝ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել մասնավորապես Սփյուռքի վրա և մեր օրակարգից դուրս մղել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն մենք չպետք է սադրանքների տրվենք, պետք շատ արագ ուղղենք մեր ողնաշարը և մեր առաջնային խնդիրները պետք է լինեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հատուցումը և, անշուշտ, Արցախի կարգավիճակի հստակեցումը:                                                             

Մենք մեր կոչն ենք ուղղում բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու և ըստ արժանվույն գնահատելու ու դատապարտելու համար:

Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության. Ամեն»:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ռումանիոյ առաջնորդին, Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանին և հավատացյալ ժողովրդին իր ուղերձն էր հղել նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելը, որն ընթերցվեց և որում մասնավորապես նշվում է. ,, Ռումին Ուղղափառ Եկեղեցու կողմից Հայ Եկեղեցու հավատացյալների ցավի համար մխիթարանք և համերաշխություն արտահայտող ուղերձ հղելու հրավերը Մեր մտքերն ուղղում է դեպի այն ժամանակաշրջանը, երբ հայ ժողովուրդն անցավ իր հազարամյակի պատմության ամենադժվար փորձություններից մեկը `1915 թ. , և որն այսօր իսկական հիշեցում է մեզ համար: Եթե աշխարհը դասեր քաղեր այդ տարվա նման ողբերգական իրադարձություններից, մենք բոլորս ավելի լավ կհասկանայինք Աստծո պատկերով ստեղծված յուրաքանչյուր մարդու անգին արժեքը (Ծննդոց 1:26), որի արժանապատվությունը պետք է պատշաճ կերպով հարգել: Վստահեցնում ենք ձեզ, որ ռումին ժողովուրդը հավերժ կհիշի այն տառապանքները, որոնց միջով անցել է հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում և, ցավոք, շարունակում է անցնել նաև այսօր: Այս կենդանի հիշողությունը արգասիքն է հարգանքի և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների, հատկապես տեղական մակարդակում, Հայ Եկեղեցու հավատացյալների և Ռումի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների միջև, հայ ժողովրդի և ռումին ժողովրդի միջև: Պատմությունը ցույց է տալիս, որ Մեր ժողովուրդների հարաբերությունները խոր արմատներ ունեն անցյալում և, հետևաբար, կունենան պայծառ հեռանկար ապագա սերունդների համար: Մենք աղոթում ենք Փրկիչ Հիսուս Քրիստոսին ՝ խաղաղության և սիրո Տիրոջը, Խաչյալին և հարություն առածին, որպեսզի պահի ու պահպանի Հայ Եկեղեցու բոլոր հոգևորականաց և հավատացելոց և մեծապես օգնական լինի համայն հայ ժողովրդին»:

Այնուհետև տեղի ունեցավ Գառնիկ Ստեփանյանի ,,Մղձավանջային օրեր,, գրքի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: Խոսքով հանդես եկավ գիրքը հայերենից ռումիրեն թարգմանած ռումինահայ լրագրող, գրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը; Վերջինս ներկայացրեց գիրքը, հեղինակին՝ Գառնիկ Ստեփանյանին, որն իր գրքում ներկայացնում է ջարդերից փրկված և ցեղասպանությունը վերապրած իր իսկ ընտանիքի պատմությունը:

Խոսքով հանդես եկան նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Խաչքարի առջև ծաղիկներ խոնարհեցին և Հայրենիքին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին համայնքի մանուկներն ու պատանիները՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ նոր սերունդը ևս պահանջատեր է և շարունակելու է պայքարել պատմական արդարության վերականգնման համար:

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարեդարձի առիթով ռումինահայոց միության կողմից Առաջնորդանիստ Տաճարի պարսպի վրա նախապես տեղադրվել էին պաստառներ, որոնց միջոցով ոչ միայն տեղի հայությունը, այլ նաև քաղաքի բնակչությունը և անցորդները հնարավորություն ունեին հաղորդակցվելու հայոց պատմության մռայլ և ծանրագույն էջերից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Ամենադիտված