Նորաբաց կուսակցությունները առողջացման փոքր օջախներ են․ Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր այնպիսի վտանգներ են բախում մեր դուռը, որ պետք է ինքնակազմակերպվենք, հակառակ դեպքում փակ աչքերով դեպի ինքնասպանություն գնացողներ կլինենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության համագումարին հայտարարեց կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարինե Նալչաջյանը։
Նա նշեց՝ թեև հասկանում է մարդկանց մտահոգությունն այն առումով, որ փոքր երկրում այսքան կուսակցություններ են ստեղծվում, սակայն մյուս կողմից կարծում է, որ դրանք առողջացման փոքր օջախներ են, որոնք կարող են երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից․ «Շատ կարևոր է առողջ ուժերի համախմբումը։ Ինձ համար ուրախալի է, երբ տարբեր կետերում միավորման օջախներ են առաջանում՝ հայրենասեր, ազգային, եկեղեցու արժեքները հասկացող։ Այս վիճակից դուրս գալու համար այդ առողջացման օջախները առողջ բջիջների նման մի բան են, որոնք տալու են իրենց պտուղները»,- նշեց Նալչաջյանը։
Նրա խոսքով՝ միայն կոչեր հնչեցնելը բավարար չէ, հետևաբար համախմբման ռեալ քայլեր պետք է իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում