ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա
Արտաքին Քաղաքական![ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով աշխատանքը շարունակվում է. Զախարովա](/timthumb.php?src=disc/29-04-21/837ca4e5cbcc39216c9b67abfad3a0bd.jpg&w=780)
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է նշանակում «ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած կոնկրետ նախաձեռնությունների մասին» օրեր առաջ արված հայտարարությունը:
«Առայժմ սա ամենն է, ինչ կարող ենք ասել: Այս հարցով լրացուցիչ մեկնաբանություններ չեմ կարող տալ»,- ասաց Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել:
Թե կոնկրետ ի՞նչ նախաձեռնությունների մասին է խոսքը, արդյո՞ք այն վերաբերում է Արցախին կարգավիճակ տալուն՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չպարզաբանեց:
![](banners/armflix.jpg)