Վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու. Քոչարյան
ՔաղաքականՎիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե Հայաստանը չդարձնեն այս տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենամոդեռնիզացված, ժամանակակից երկիրը, մենք Արցախի հարցում հաջողություն չենք ունենա: Բանակցային դիրքերը, քո նկատմամբ հարգանքը, քեզ որպես գործընկեր քո վրա նայելը կախված է նրանից, թե դու քեզնից ինչ ես ներկայացնում: Կյանքում էլ է այդպես, նույնիսկ անձնական հարաբերություններում, փողոցում, կոլեկտիվում: Հիմա մենք ուզում ենք այսպես թուլացած, կզացած, չոքած վիճակում ասում ենք՝ մեզ չեք հարգում: Խի՞ պիտի հարգեն քեզ: Հենց այդ հարգանքի, ազդեցության վերադարձի միակ ճանապարհը այս տարածաշրջանում հզոր, զարգացած, կազմակերպված լինելն է: Հզորությունը միայն տանկերի քանակը չէ, թեեւ դա էլ է պետք, այլ առաջին հերթին քո մեդեռնիզացվածության աստիճանը, թե դու ինչքանով ես արդյունավետ երկիր, ինչքանով ես կազմակերպված: Օրինակ, այն ժամանակ, մեզ մոտ Վրաստանից ուսումնասիրելու, թե մենք ոնց ենք բարեփոխումներ իրականացրել գյուղատնտեսության ոլորտում, պետական համակարգի բարեփոխումներում: Հիմա այդ ամենը ցնդեց, չկա, »,-ասաց նա: