Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ) ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնին Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Մա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղ Միջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ) Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) 

Վարդան Ղուկասյանն ընտրություններին չի մասնակցի. Նա կսատարի Ռոբերտ Քոչարյանին

Քաղաքական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Պատգամավորը որոշել է դուրս գալ քաղաքականությունից։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ որևէ քաղաքական ուժի ցուցակում չի առաջադրվի, քանի որ չի ցանկանում պատգամավոր դառնալ, սակայն պատրաստվում է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

«Էն գլխից էլ ասել եմ ու մինչև այսօր ասում եմ, որ եթե Քոչարյանը մասնակցի, ես անպայման Ռոբերտ Քոչարյանին եմ պաշտպանելու։ Սա այն ժամանակ եմ ասել, երբ նորից ԱԺ պատգամավոր եմ ընտրվել, այնպես որ դա նորություն չէ։ Հարգում եմ ԲՀԿ-ի պատգամավորներին, իմ ընկերները, մտերիմներն են, շատ լավ մարդիկ են։ Հարգում եմ Գագիկ Ծառուկյանին, մենք մոտ ենք իրար հետ, բայց միշտ ներկայացրել եմ իմ կողմնորոշվածությունը»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ հանդիպում ունեցե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ, Վարդան Ղուկասյանն ասաց, որ դա կարևոր չէ։ Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահին սատարելուն, ապա պատգամավորն ասաց. «Ասելու եմ իմ խոսքը և ովքեր ինձ վստահում են, հավատում են իմ խոսքին, ապա կնպատակաուղղվեն դեպի «Քոչարյան» դաշինք, որը ստեղծելու են ՀՅԴ-ն և Ռոբերտ Քոչարյանը»,-նշեց Վարդան Ղուկասյանը։

Վերջինս հավատացած է, որ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ կտանի, քանի որ մարդիկ երեք տարվա ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում ականատես են եղել ձախողումների. «Ես առանց պատգամավոր լինելու սատարելու եմ, որովհետև մեր երկրի ճակատագիրն ինձ շատ է հետաքրքրում։ Հեղափոխության ժամանակ պաշտպանել եմ Նիկոլ Փաշինյանին, բայց փոշմանել եմ։ Կարծում էի՝ ինչ խոսք է տալիս, պետք է կատարի, բայց, ցավոք սրտի, խոստումներից ոչ մեկն էլ չկատարեց»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Դիտարկմանը, որ կան քաղաքացիներ, որոնք շարունակում են սատարել գործող իշխանություններին, Վարդան Ղուկասյանն արձագանքեց.

«Մեկը լույսն է սիրում, մյուսը՝ խավարը։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, բայց երբ նայում եմ, մեծամասնությունը պաշտպանում են սորոսականները, որոնք գրանտներ են շահում, ԼԳՏԲ-ի անդամներն են, որ արտոնություն ունեն և ԱԺ-ում ելույթներ են ունենում»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք քաղաքականության մեջ այլևս անելիքներ չունի, Վարդան Ղուկասյանն ասաց, որ քաղաքականությունից հեռու է ուզում պահել իրեն. «Ուզում էի հեռու մնալ, բայց եթե քո հետևից ինչ-որ մարդիկ են գնում, քաղաքականությունը քեզանով է զբաղվում»,-ասաց պատգամավորը։

Վերջինս ընդգծեց՝ հավատում է, որ երկրում առողջ ուժերը շատ են և տեսել են Ռոբերտ Քոչարյանի տարիների աշխատանքը. «Նա սիրում է հայրենիքը, դրա համար ուզում եմ, որ մեր երկիրը նա ղեկավարի։Ինքը կարող է ներկայացնել մեր երկիրը մնացած պետությունների, նախագահների մոտ»,-եզրափակեց Վարդան Ղուկասյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման
Ամենադիտված