Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը
LeisureԿորոնավիրուսից 76 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչների մարզիչ հայազգի Միխայիլ Բաղդասարովը, Ռիա Նովոստիին հայտնել են Ռուսաստանի պետական կրկեսի մամուլի ծառայությունից:
«Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովը չկա», - ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ մահվան պատճառը կորոնավիրուսն է:
Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին՝ Բաքվում։ 1973 թվականից սկսած՝ նա ելույթներ է ունեցել կրկեսում՝ իր սեփական ծրագրով: