Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին 

Երեխաների շրջանում COVID-19-ի տարածման կայունությունը պահպանվում է, ակտիվություն է առկա այլ վարակների պարագայում

Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի 4-4.5 տոկոսը բաժին է ընկնում երեխաներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում մանկաբուժության հարցերով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Սերգեյ Սարգսյանը նշեց, որ վարակի բռնկումից ի վեր, բոլոր ժամանակներում գրեթե նույն ցուցանիշն է եղել:

«Հայաստանում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է մոտ 8 հազար 500 երեխա: Հետաքրքիր միտում է. վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր հաստատված դեպքերի թվում երեխաների վարակվածությունը եղել է 4-4.5 տոկոս: Այդ դինամիկան է թե ամսվա կտրվածքով հաստատված դեպքերի կառուցվածքում, թե տարվա: Առանձնապես վարակվածության պիկեր չենք ունեցել: Հանրապետությունում կորոնավիրուսի երրորդ ալիքի պիկն այս մարտին է եղել, սակայն կրկին երեխաներին բաժին ընկնող դեպքերի թիվն ընդհանուր կառուցվածքում կազմել է 4.5 տոկոսի սահմաններում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքով, ներկայում կորոնավիրուսային հիվանդությամբ հանրապետությունում հոսպիտալացված է 20-25 երեխա: Կան թոքաբորբերով, միջին ծանրության երեխաներ, սակայն առանձնահատուկ ծանր հիվանդներ չկան: Հոսպիտալացման պիկ գրանցվել է նախորդ տարվա աշնանը, երբ հիվանդանոցներում բուժում ստացող երեխաների թիվը 100-ի էր հասնում: 

Երեխաների ո՞ր տարիքային խմբերի մոտ է ավելի շատ նկատվում կորոնավիրուսային հիվանդություն. հարցին ի պատասխան, մասնագետը նշեց, որ հավասարաչափ բոլոր տարիքային խմբերում լինում է: Մի փոքր ավելի դեպքեր նկատվում է մինչև մեկ տարեկանների մոտ: Այդ տարիքում երբ երեխան ջերմում է, մի փոքր ավելի ուշադրություն ու անհանգստություն է լինում: Հոսպիտալացումները նույնպես այս տարիքային խմբում մի փոքր ավելի են: Սերգեյ Սարգսյանը նկատեց, որ հետևել են դպրոցականների շրջանում դինամիկային: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարիքային խումբը շատ դեպքերի թվով աչքի չի ընկնում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային հիվանդությունից հետո հնարավոր հետևանքներին, ինչպես, օրինակ, դա հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, Սերգեյ Սարգսյանը նշեց, որ այդ մասով ընդհանուր միտում չկա: Երեխաները հիմնականում հիվանդությունից հետո բարդություններ չեն ունենում:

«Երեխաների պարագայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքները եզակի դեպքեր կարող է եղած լինել, ամեն դեպքում նման օրինաչափություն չի նկատվել, իսկ թե ինչ կլինի հետո, դժվար է ասել»,-ասաց մասնագետը: 

Խոսելով երեխաների շրջանում հնարավոր պատվաստումներից` Սերգեյ Սարգսյանը նշեց, որ աշխարհում երեխաների շրջանում համատարած կանոնավոր պատվաստումների դեռ չեն գնում: Եթե արվում է, ապա փուլային տարբերակով, թեպետ դրանց մասին եզակի հաղորդագրություններ են գալիս:

«Հայաստանում մենք գործ ունենք մի տարիքային խմբի հետ, երբ գրանցվել է մահվան մեկ դեպք և դա ավելի շատ կողմնակի հիվանդություններով էր պայմանավորված: Ավելի մեծ տարիքային խմբերում տեսնում ենք, թե օրական որքան մահվան դեպք է գրանցվում: Այնպես, որ պատվաստանյութի սահմանափակ լինելու դեպքում, կարծում եմ, որ  նախապատվությունը պետք է տալ այն խմբերին, որտեղ ավելի շատ են մահերը»,-ասաց նա:

Կորոնավիրուսի տարածման ֆոնին հասարակության ուշադրությունից դուրս մնացին այլ վարակները, սակայն մասնագետը նշում է, որ այս շրջանում այլ վարակների ակտիվացում է նկատվում, մասնավորապես, աղեստամոքային, շնչառական: Սերգեյ Սարգսյանի խոսքով, դա բնորոշ է գարնանային սեզոնին: Այժմ մանկաբուժական հաստատությունները ծանրաբեռնված են աշխատում: Մասնագետը խորհուրդ է տալիս կանխարգելիչ միջոցառումներին ուշադրություն դարձնել՝  հետևել երեխաներին, սենյակի օդափոխությանը, հիգիենային, անհրաժեշտության դեպքում դիմել մանկաբույժին, երեխայի մոտ չծխել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Ամենադիտված