«Բորուսիան» հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Ազմունով
ՍպորտԴորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի տրանսֆերով, - Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան: Ըստ լրագրողի՝ ակումբը «Զենիթից» տեղեկություն է խնդրել իրանցի 26-ամյա հարձակվողի մասին: Ձմռանը գերմանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Բորուսիան» քննարկում է Ազմունին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը:
Ըստ Transfermarkt-ի՝ Ազմունի պայմանագիրը «Զենիթի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, իսկ հարձակվողի տրանսֆերի արժեքը գնահատվում է 23 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ազմունը «Զենիթի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել 19 գոլ: