Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք»

Общество

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ «Հետքը» ներկայացնում է ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եւ էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի եւ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր եւ Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։

Սեյրան Մարգարյանը, ըստ «Հետք»-ի աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։

ՊՈԱԿ-ի անասնաբուժության եւ բուսասանիտարական բաժնի պետ Լեւոն Եղոյանը եւ նույն բաժնի ավագ մասնագետ Տիգրան Անդրեասյանը, «Հետք»-ի տեղեկացմամբ, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մտերիմներն են։ Լեւոն Եղոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին, իսկ Տիգրան Անդրեասյանը՝ օգոստոսի 27-ին։ Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով Եղոյանի եւ Անդրեասյանի հետ իր կապի վերաբերյալ մեր հարցին, նշել է, որ նրանց ճանաչում է որպես անասնաբույժ-մասնագետների, քանի որ մինչ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը շուրջ 20 տարի անասնաբուժության ոլորտում՝ սկսած միջազգային կառույցներից մինչեւ մասնավոր հատված, իրականացրել է անասնաբուժական գործունեություն, ծառայությունների մատուցում։

Մարինե Հովակիմյանը ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատուն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Հովակիմյանը Տիգրան Գաբրիելյանի հոր՝ Զաքար Գաբրիելյանի վաղեմի գործընկերն է։ Այս փաստը եւս փոխնախարարը չի հերքել։ «ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատու Մարինե Հովակիմյանը, հնարավոր է, հանդիսանում է փոխնախարարի հոր երբեմնի գործընկերը, քանի որ փոխնախարարի հայրը շուրջ 30 տարի աշխատել է նախկին գյուղատնտեսության նախարարությունում»,- պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ մինչ ինքը փոխնախարար կդառնար, Մարինե Հովակիմյանն աշխատում էր «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի իրավահաջորդ է դարձել ներկայիս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Փոխնախարարի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող՝ ԷՆ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանի կինն էլ է պաշտոն ստացել։ Էմմա Ստեփանյանը 2020 թ.-ի ապրիլի 3-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնը։

ՊՈԱԿ-ում է աշխատում նաեւ Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ ՊՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը Դալլաքյանը զբաղեցնում է 2020 թ.-ի ապրիլի 3-ից:

Զաքար Զաքարյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 6-ին: Նա Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ բյուջետային բաժնի պետ Մարգարիտա Զաքարյանի եղբայրն է։

Աղբյուրը նշում է նաեւ, որ վերոնշյալի վերբերյալ հարց է ուղղել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ մասնավորապես նշելով՝ ինչպես կարձագանքի նախարարը, եթե հայտնի դառնան հովանավորչության դեպքեր նախարարության ենթակայության կառույցներում:

«Ես կանեմ այն, ինչ օրենքով կարող եմ անել։ Ծառայողական քննություն կսկսեմ եւ, ըստ ծառայողական քննության արդյունքների, կկայացնեմ որոշումներ... Իմ անձնական վերաբերմունքն այն է, որ ես անհանդուրժողական եմ նման դեպքերի նկատմամբ»,- «Հետք»-ի հաղորդմամբ՝ ասել է Քերոբյանը։

Հիշեցնենք, որ մեկ այլ ՊՈԱԿ-ում էլ պաշտոններ էին ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ ընկերն ու նրա ընկերներն ու բարեկամները։

Մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное