Ֆրանսիայի առաջնության խաղում «ՊՍԺ»-ն չկարողացավ հաղթել «Ռեննին»
ՍպորտՖրանսիական Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» ու «Ռեննը» ոչ-ոքի խաղացին: «Ռեննի» խաղադաշտում հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Փարիզցիներից գոլ խփեց Նեյմարը, տանտերերից աչքի ընկավ Սերու Գուիրասին: 86-րդ րոպեին Պրեսնել Քիմպեմբեն հեռացվեց «ՊՍԺ»-ի կազմից:
«ՊՍԺ»-ն 76 միավորով երկրորդ տեղում է՝ 4 միավորով հետ մնալով «Լիլի» առաջատարից: «Ռեննը», իր 55 միավորով, յոթերորդ տեղում է: