Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման համար. Բագրատյան
ԲլոգոսֆերաԼավրովի Բաքու այցելությունից առաջ, ընթացքում և հետո Ալիևը մի քանի անգամ ասեց, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումը և միջանցք բացի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, նաեւ հավելել է. «Մեր կողմից արձագանք չկա։ «Չար լեզուներն» ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում՝ զարմացնելով անգամ Պուտիին։ Էն մյուս անասունը, որը սահմանադրորեն ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է, լռում է։
Բայդենն էլ ցեղասպանությունը ճանաչելուց հետո վերցրեց ու վերացրեց 907 բանաձևը. այլևս կարելի է Ադբեջանին զենք վաճառել։ Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար։ Արտգործնախարարն էլ լռում է։ Զբաղված է շնիկ ման տալով։ Այ տուզիկ, գոնե շունը շուն լիներ»:
Լավրովի Բաքու այցելությունից առաջ, ընթացքում և հետո Ալիևը մի քանի անգամ ասեց, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումը և...
Posted by Hrant Bagratyan on Wednesday, May 12, 2021