Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին. Արմեն Այվազյան Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանում (տեսանյութ) Ի՞նչ է թաքցնում Անահիտ Ավանեսյանը. միլիոնավոր դոլարների օժանդակության հետքերով Հայկ Չոբանյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել Ինժեներական քաղաքի ծրագրին Լոռվա մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳՆ 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա «Լիովին սխալ է մեկնաբանվել իմ այցը ՔՊ գրասենյակ». Արայիկ Հարությունյանի ելույթն իր հրաժարականը պահանջող քաղաքացիների առջև Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 727 հաղորդում, 32 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազության ամփոփումը «Հայաստան» դաշինքը դատի է տվել ԿԸՀ-ին՝ պահանջելով նախազգուշացում կիրառել ՔՊ-ի նկատմամբ 

Սյունիքում պայթյունավտանգ վիճակ է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Սիրելի հայրենակիցներ,

Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել:

Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով:

Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը՝

առաջին. տվյալ տեղանքում իրենց գտնվելն Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է: Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները:

Երկրորդ. սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին:

Երրորդ. դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում, Զանգեզուրի միջանցքի տեսքով:

Մեր գնահատականը միանշանակ է՝ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի, մեջբերում եմ, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջաքզգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիմզը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Ելնելով վերը նշվածից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝

առաջին. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Երկրորդ. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը:

Հարգելի գործընկերներ,

Հարկ եմ համարում ընդգծել, որ չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության և փոխհրաձգության դեպքեր չունենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերը նշված ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Եվ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին. Արմեն ԱյվազյանՀաղորդավարուհին ուղիղ եթերում ներկայացել է առանց ներքնազգեստի (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանում (տեսանյութ) Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել Ի՞նչ է թաքցնում Անահիտ Ավանեսյանը. միլիոնավոր դոլարների օժանդակության հետքերովՀայկ Չոբանյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Արդյունաբերական քաղաքի նախագիծը, անդրադարձել Ինժեներական քաղաքի ծրագրինԼոռվա մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետինՖրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆրանսիայի ԱԳՆ 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա «Լիովին սխալ է մեկնաբանվել իմ այցը ՔՊ գրասենյակ». Արայիկ Հարությունյանի ելույթն իր հրաժարականը պահանջող քաղաքացիների առջևՆիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից. Արմեն Աշոտյան Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 727 հաղորդում, 32 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազության ամփոփումը ԱԺԲ-ի 33 ձայները ԿԸՀ-ն իր կայքէջում ներկայացրել է 0 ձայն. փաստաբան«Հայաստան» դաշինքը դատի է տվել ԿԸՀ-ին՝ պահանջելով նախազգուշացում կիրառել ՔՊ-ի նկատմամբ «Դուք չեք կարողանում ներկայացնել, թե այս գումարները ինչով են ծախսվել». քննարկում՝ Քոչարյանի, Փաշինյանի և Արմեն Սարգսյանի մասնակցությամբՄենք չունենք գործիքակազմ բամբակ վաճառողների դեմ, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ. Կենտրոնի թաղապետ Թուրքիայում մեկնարկել են Ադրբեջանի և և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններըԱԺԲ-ն մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկըԿրակոցներ` Այգեստան թաղամասում. 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն Ժողովուրդը Փաշինյանին ներեց թե՛ պարտությունը, թե՛ նվաստացումը. Коммерсантъ Փակ խուց, ամբողջ օրը նստած, մենակ «отбой-подъём». Նարեկ Սիրունյանը՝ Բաքվում անցկացրած օրերի մասին. ArmLur.amԽնդիրը, կարծես թե, գնում է լուծման․ ԱԽ քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին«Չարիքը բոլորիս մոտ էլ կա». Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը.  Sputnik ԱրմենիաԸնտրություններով կարելի է 3 նախագահների էջը փակված համարել․ Արմեն Գրիգորյան Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետԱյվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը լուծվեց․ ասում էր՝ ականապատման քարտեզ չունենք. ԱԽ քարտուղարԸնտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ․ Սուրեն Սահակյանը՝ Նիկոլ ՓաշինյանինՄահվան ելքով ավտովթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. ՔԿ-ն տեսանյութ է տարածել Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է. Արման Բաբաջանյանը` Նիկոլ Փաշինյանին Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք ապօրինի հրազեններ են կամավոր հանձնել Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետՄեծամոր քաղաքի թիվ 1 դպրոցի նախկին տնօրենին ու ամուսնուն մեղադրանք է առաջադրվել Արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊԻնձ առաջադրված մեղադրանքը կրում է խիստ քաղաքական բնույթ․ Արմեն Չարչյան31 մլն դրամ` Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար Արցախի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներինԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Փաշինյանը 2018թ.-ից ընկալվում էր որպես աղքատների պաշտպան, Քոչարյանը իր կազմած ընտրացուցակով, փոխանակ մարդկանց մեջ փոխեր այս կարծրատիպը, ավելի ամրապնդեց․ Գուրգեն Վարդանյան Արայիկ Հարությունյանի մտահղացումը լի է արկածախնդրությամբ. Մետաքսե Հակոբյան Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետԴատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը. ՈՒՂԻՂՈւզում ենք ազատվել պարտության սիմվոլից. հացադուլ՝ Արցախի նախագահի հրաժարականի պահանջովԻտալիայում դեռահասը դատի է տվել պատվաստանյութի կիրառությանը դեմ իր ծնողներինՄինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. տարածաշրջանային այցը օրակարգում է Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին«Կլինենք ձեր կառավարության կողքին»․ Փաշինյանը հանդիպել է Լևոն Շիրինյանի հետ
Ամենադիտված