Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից 

Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

«Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետեւ Նիկոլին ընտրեցիք ու մինչեւ հիմա պահում եք։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կապիտուլյանտը վերջին 20 օրում գնացել է 2 մարզ՝ Սյունիք եւ Գեղարքունիք։ Այդ երկու մարզ էլ 3 օր է ներխուժել ու չեն հեռանում ադրբեջանցիները։ Վստահ եմ, որ սա ընդամենը «զուգադիպություն» է։

Պատերազմից, խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից անցել է 6 ամիս:

Ուղիղ 6 ամիս պաշտպանության նախարարը բացակա է, բացի հարբելուց ու փող աշխատելուց, ոչինչ չի անում։

Ուղիղ 6 ամիս Նիկոլը կազմաքանդում է Գլխավոր շտաբը՝ քրեական գործեր հարուցում, աշխատունակներին գործից հանում։ Վերջում բերեց շտաբի պետ նշանակեց մեկին, ով ժամանակին առանց աղմուկի թույլ տվեց ադրբեջանցիների առաջխաղացումը Նախիջեւանում։ Հիմա էլ նույնն անում է Սյունիքում եւ Գեղարքունիքում։

Ուղիղ 6 ամիս ԱԱԾ տնօրենը Հայաստանի սահմանին, դուբայներում ու մոսկվաներում հանդիպում է ադրբեջանցի իր գործընկերոջը կամ ֆեյք որսում։ Իսկ դուք հարցնում եք` ո՞ւր է մեր հետախուզությունը։

Ամբողջ ուժային համակարգը զբաղված է պաշտպանելով Նիկոլին եւ նրա ընտանիքին: Գլխավոր դատախազը կամ գործ է կարում, կամ փող աշխատում։ Մնացած հիմնարկները ֆիզիկապես գոյություն չունեն։

«Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետեւ Նիկոլին ընտրեցիք ու մինչեւ հիմա պահում եք։  Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը։

Նիկոլը մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի։

Իսկ հիմա ձեր դեպրեսիայի մասին՝ այն մարդկանց, ովքեր հասկանում են, որ Հայաստանն աստիճանաբար գրավվում է։

Ես իսկապես չեմ հասկանում ձեր զգացմունքայնությունը։ Որովհետեւ եթե ոչինչ չես անում, որ հողդ պահես, ապա այն դադարում է քոնը լինել. ինչո՞ւ պետք է Սյունիքը մնա անձեռնմխելի, իսկ Գեղարքունիքի սահմանները չմոտենան գյուղերին։ Տրամաբանության ո՞ր օրենքով։

Մենք անընդհատ մեր երկիրը հանում ենք ժամանակից ու իրականությունից։ Ու եթե չենք ցանկանում նկատել թշնամուն Սյունիքում, չի նշանակում, որ թշնամին հեռացավ։ Արդեն 6 ամիս է՝ սյունեցիները գոռում են, որ սահմանին զինվոր չկա, եղածները չունեն թիկունքային ապահովում։ Ի՞նչ արեց հայ ժողովուրդը. լռեց, երբ Նիկոլի հրահանգով Սյունիքի քաղաքապետերին ու գյուղապետերին ծնկած քարշ էին տալիս քննչականի միջանցքներով։

Հետո բոլորով որոշեցին, որ թշնամու դիմաց անպաշտպան սահմանով կանգնած երկրի միակ պակասությունը ընտրություններն են։ Մեզ թվում է, թե աշխարհը կանգնելու է 38 օր մինչեւ Հայաստանի ժողովուրդը անի ինքնանպատակ ընտրությունը։ Մինչդեռ տնտեսությունը շարունակելու է գահավիժել, Ադրբեջանը շարունակելու է կիլոմետր առ կիլոմետր Սյունիքն ու Գեղարքունիքը գրավել։ Կորոնավիրուսը շարունակելու է խժռել կյանքեր:

Մեր ձեռքից տանում են մեր երկիրն ու կյանքը։ Նիկոլը եւ՛ չգիտի, եւ՛ չի կարող եւ՛ չի ցանկանում ոչինչ անել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ իմ վարկածով՝ օգնում է այդ ծրագրերի իրագործմանը։

Բայց դուք հանկարծ կանգ չառնեք։ Շարունակե՛ք ոչինչ չանել. ներկաները մեղադրեն նախկիններին, նախկինները՝ Սահմանադրությանը, բոլորը՝ Սերժ Սարգսյանին, թե 2018-ին ինչո՞ւ արյուն չթափեց, իսկ վերջում ազգովի հրճվենք ու սփոփվենք Մակրոնի թվիթերյան կենացից։ Այնուհետեւ շատ արագ բոլորս մոռանանք թշնամու առաջխաղացումը, հաշտվենք դրա հետ եւ նորից  մտնենք մեր երկիր-թակարդը, որտեղ չկա իրականություն ու ժամանակ։

Հ.Գ. Ելակից ի՞նչ կա։ Ելակ տարեք առաջնագիծ։ Վաղուց այդ մասին չեք խոսել։

Հ.Գ.Գ. Նիկոլի լինելը բոլորիս դարձնում է «նիկոլ»։ Մասշտաբն է փոխվում։

#antinikol»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)
Ամենադիտված