Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրգործ չե՞ք հարուցելու. Նազարյան
БлогосфераՔաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«ՊՆ, ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, Ռազմական ոստիկանություն, ՀՔԾ այդպես էլ Դանիել Իոաննիսյանի և նրան մարտական դիրքեր ներխուժելու թույլտվություն տվածների նկատմամբ քրեական գործ չեք հարուցելո՞ւ։
Նա ներխուժել է մարտական դիրքեր, զրուցել զինվորների հետ, նրանց անհայտ ծագման սնունդ բաժանել, բարոյական աջակցություն ցուցաբերել և այդ մասին խոստովանական ցուցմունք գրել»։