Պրեմիեր լիգայում «Չելսին» հաղթեց «Լեսթերին»
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Լեսթեր Սիթիին»:
Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: «Կապույտների» կազմից գոլերի հեղինակ դարձան Անտոնիո Ռուդիգերը և Ջորժինյոն, «աղվեսների» կազմից գոլ խփեց Կելեչի Իեյանաչոյին:
«Չելսին» վաստակեց 67 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ մեկ միավորով առաջ անցնելով չորրորդ տեղում գտնվող «Լեսթերից»: