«Բայերը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին
ՍպորտՇվեյցարական «Յանգ Բոյզ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանեն մրցաշրջանի ավարտին կգլխավորի Լևերկուզենի «Բայերը», հայտնում է գերմանական թիմի կայքը: Սեոանեն պայմանագիր է կնքել «Բայերի» հետ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Լևերկուզենի «Բայերի» ղեկավար Հանես Վոլֆը մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա՝ մարզելու Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը: Սեոանեն երեք անգամ հաղթանակի է տարել «Յանգ Բոյզին» Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնությունում: «Բայերը» 33 տուրից հետո վեցերորդն է Գերմանիայի առաջնությունում: