Եղիսաբեթ Երկրորդը երկրորդ կորուստն է կրել արքայազն Ֆիլիպի մահից հետո
ДосугՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի նվիրած շնիկներից մեկը սատկել է, հայտնում է Hello-ն: Շնիկին՝ Ֆերգյուսին, արքայազն Ֆիլիպը նվիրել էր թագուհուն, երբ հիվանդ էր, և այժմ թագուհին մեծ վիշտ է ապրում՝ կորցնելով շնիկին։ Վերջինիս Ֆերգյուս էին կոչել թագուհու հանգուցյալ քեռու անունով:
Շան սատկելու մասին հաղորդագրությունը տարածվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Եղիսաբեթ Երկրորդի՝ իր բնակավայր Շոտլանդիայի Բալմորալ ամրոց մեկնելու մտադրության մասին։ Թագուհին ցանկանում էր այնտեղ շարունակել իր հանգուցյալ ամուսնու համար սուգը, նշում է Gazeta.ru-ն: Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը հուղարկավորվել է ապրիլի 17-ին՝ Ուինձորի ամրոցի Սուրբ Ջորջ մատուռում: