Աֆղանստանում պայթյունի հետևանքով՝ ինը մարդ է զոհվել
ԱշխարհԱֆղանստանի հարավում՝ Հելմանդ նահանգում, ճամփեզրին տեղադրված ականի պայթյունի պատճառով՝ ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, հաղորդում է Tolo News- ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Լաշկար Գահ քաղաքում: Ինչպես հաղորդվում է, ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, որում մարդիկ են եղել:
«Պայթյունի արդյունքում՝ վիրավորվել է ևս երկու երեխա», - հեռուստաալիքին ասել է աղբյուրը: Մինչ օրս ոչ մի խումբ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: