Արցախի կարգավիճակի հարցը երբեք այսքան հստակ դրված չի եղել, որքան հիմա. Հովիկ Աղազարյան
ПолитическиеԵրբ մենք ժամանակին Արցախի շուջ այդ պաշտպանական գոտին ստեղծում էինք, դա անում էինք, որ դրանք փոխարինենք Արցախի կարգավիճակի դիմաց: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հաղորդում է News.am-ը:
Նա նաեւ հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը երբեք այսքան հստակ դրված չի եղել, որքան հիմա:
Ինչ վերաբերում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի կանխատեսմանը, թե իրավիճակը կարող է այնքան խորանալ, որ չեղարկվեն արտահերթ ընտրությունները, Աղազարյանն ասաց. «Ես այս պահին չեմ զգում այնպիսի իրավիճակ, որ այքան խորանան իրողությունները, որ ընտրությունները չլինեն: Ընտրությունները կարող են չլինել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, երբ կհայտարարվի ռազմական դրություն: Այս պահին ես դրա նախադրյալները չեմ տեսնում»: