Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Միևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել 

Արցախի ինքնորոշման իրավունքը տապալողները. Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը նույն սանրի կտավ են․ Վահան Իշխանյան

Բլոգոսֆերա

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

«Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ելույթով և դրան հաջորդած հոդվածով չարախնդում է, թե պարտության ու աղետի պատճառն այն է, որ չի ընդունվել 1997 թվի Արցախյան կարգավորման իր նախագիծը։

Արդյո՞ք ճիշտ է նա, թե՞ կարգավորման 1997֊ի տարբերակը իրագործելուց հետո, միեւնույն է, պատերազմի վտանգը չէր վերանա, եթե փուլ առ փուլ հանձնում ես տարածքները, ապա հասնում Արցախին, ի՞նչ է լինելու դրանից հետո՝ պատերա՞զմ, թե՞ էլի զիջում։

Այս բանավեճը երբեք ավարտ չի ունենա, քանի որ երբեք այդ հարցի պատասխանը չի տրվի։ Բայց այլ խնդիր կա, փորձենք ձևակերպել Տեր-Պետրոսյանի թեզը: Նա հղում է անում 1900֊ականներից այն գործիչներին, որոնք, հարևանների հետ հաշտություն ու բարեկամություն էին քարոզում, ըստ այդմ, Հայաստանը իր հարեւաններին՝ Թուրքիային եւ Ադրբեջանին չի կարող փոխել, հետեւաբար գոյատեւելու միակ ճանապարհը հարեւանների հետ բարեկամություն հաստատելն է, իսկ դրա համար Հայաստանը չպետք է բարձրացնի Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանին էլ զիջումներ անի։ Բարեկամության հաստատման դեպքում Արցախը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Լավ, չբանավիճենք այս գաղափարի հետ, այլ հարց բարձրացնենք. ինչո՞ւ են թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագովները ու անձամբ Տեր֊Պետրոսյանն ու Ժիրայր Լիպարիտյանը սխալ քաղաքականության սկիզբ հռչակում 1998-ը, երբ Տեր-Պետրոսյանին տապալեցին եւ մերժեցին նրա կարգավորման տարբերակը, չէ՞ որ Արցախի ինքնորոշման շարժումը սկիզբ է առել 1988-ին, Տեր-Պետրոսյանն էլ քաղաքական ասպարեզ է մտնել որպես Արցախը Ադրբեջանի կազմից հանելու համար պայքարի առաջնորդ՝ վանկարկում էր «Պայքար, պայքար մինչև վերջ», այսինքն, վերջը Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանից հանելն ու Հայաստանին վերամիավորելն էր։ Ավելին, Արցախը Հայաստանին վերամիավորելու Գերագույն խորհրդի 1989թ. որոշումը նրա ջանքերով է ընդունվել։ Տեր-Պետրոսյանը, եթե սխալ է համարում Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնելը, ապա այդ սխալի հեղինակը ինքն է եւ սխալը ոչ թե 1998ից է սկսվում, այլ 1988ից։

Ի վերջո` ղարաբաղյան շարժումը հասավ մի թշնամական կետի, որից հետո այլեւս անհնար էր Ադրբեջանի կազմում որեւէ հայաբնակ բնակավայր ունենալը, եւ ուրեմն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը միայն Ադրբեջանի կազմից դուրս է հնարավոր։ Խնդրեմ, Հադրութը, ով չէր կարողացել փախչել, սպանվել էր տեղում։ Հենց հիմա, ռուս զինվորը հենց ոտքը քաշի, կոտորվելու են արցախցիները։

Այդ կետին հասցնողներից մեկն էլ Տեր֊Պետրոսյանն էր։ Այդ կետին հասցնելուց հետո դավաճանությո՞ւն է, թե՞ ցինիզմ՝ արցախցիներ, ապրեք ադրբեջանցիների նշանառության տակ, կամ Ադրբեջանի կազմում ապրեք։

Խնդրեմ, BBC֊ին տված հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը ասում է, որ միայն 1997-ին էր հնարավոր լուծել ղարաբաղյան խնդիրը, տարածքները հանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծվեց, Տեր֊Պետրոսյանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի, պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ինչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ հանձնելուց հետո չէին ուզո՞ւմ իրենց մարմինները հայտնվեն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։

Եթե Տեր֊Պետրոսյանի ու նրա համախոհների կարգավորման տարբերակով տարածքներն հանձնվում էին, Արցախը ի՞նչ էր լինում։

Խնդրեմ, Տեր֊Պետրոսյանը 1992֊ի մարտի 5֊ին Կոմսոմոլսկայա Պրավդային տված հարցազրույցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Տեր֊Պետրոսյանի մեկնիչները մի բան կմոգոնեն թե 1992֊ին այդպես էր պետք ասել, և այլն։

Բայց Տեր֊Պետրոսյանի համախոհ, նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը այս տարի է ասում «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»։ Եթե աքսիմոտիկ ճշմարտություն է, որ Արցախի անկախությունը չի ճանաչվելու, ապա այդ աքսիոմայի շարունակությունն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմա է։

Մինսկի խմբի եռանախագահ երեք գերտերությունների առաջարկած մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման և հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունքը, հենց այն է, որ միջազգային հանրությունը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ լիպարիտյանները, ինչպես թիկունքում հայտնված թշնամու անընդհատ թափվող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակությանը, թե անհնար է Արցախի անկախությունը, որ պատերազմում պարտությունը անխուսափելի է։ Իշխանության եկած իրենց քաղաքական ժառանգներն էլ Արցախի անկախության անհնարինության համոզմամբ և մինչև պատերազմն արդեն պարտված տապալեցին բանակցություններն ու պատերազմ ստանալով երկիրը կապիտուլյացիայի մատնեցին, և ձախողվեց աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հեռանկարը (հույսը չկորցնելու համար՝ գրեթե ձախողվեց)։

Արցախ գոռալով իշխանության ու կարողության տեր դառնաք, ու, մեկ էլ, թե՝ մեղսի, մեղսի, էլ դուք մեզ պետք չեք։ Չէ, ինչ մեղսի, հըլը մեղադրելով, մուննաթ գալով, էս ինչ մաքսիմալիստ տականք եք, չեք թողնում, որ Գռզոյի բեռները թուրքիաներով պրյամոյ անցնեն։

Հայաստանի հասարակությունը չունի՞ պատասխանատվության ինստիտուտ, որ թույլ չտա իր բախտը որոշելով զբաղվեն այնպիսի գործիչներ, որոնք մի օր մի գաղափար են քարոզում, իսկ երբ այդ գաղափարը հանգեցնում է անշրջադարձելիության, սկսում են ճիշտ հակառակ գաղափարը քարոզել։

Տեր֊Պետրոսյանն իր «Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ» գրության մեջ ասում է.

«1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին»:

Սակայն, ինչպես միշտ, Տեր֊Պետրոսյանը պատմությունը ծռում, հարմարեցնում է իր ես֊ին, որտեղ ես֊ը պետք է ճառագայթի որպես ճշմարտության առաքյալ։

Իրականում, այլ պատկեր է. 1997-ի կարգավորման առաջարկից հետո 2007-ին ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, որը նախորդ 1997֊ի Տեր֊Պետրոսյանական կարգավորումից տարբերվում էին մի կետով, Մադրիդյան սկզբունքերում տեղ էր գտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեով։

Այս փաստաթուղթը տարբեր փոփոխություններով հասավ մինչև 2018-թ․, հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կետից է սկսում բանակցությունները, այսինքն հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, ուրեմն, Արցախի ինքնորոշման իրավունքից, Բիշքեքի վերելակում ինչ-որ խոստումներ տվեց Ալիևին, որի հետևանքով սահմանում որոշ ժամանակ հանդարտություն տիրեց։ Նայեք նրա հարցազրույցը BBC-ին, կամ Մյունխենում Ալիևի հետ բանավեճը, չկա այնտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, և անընդհատ խոսում է Ադրբեջանի ժողովրդին բավարարելու մասին։ Ուրեմն, Անկախ Հայաստանի 30 տարվա պատմության մեջ երկու գործիչ են հրաժարվել Արցախի ինքնորոշման գաղափարից՝ Լևոն Տեր֊Պետրոսյանը, և նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը։ Պատահական չի, որ Լևոն Տեր֊Պետրոսյանը երեք տարի շարունակ Փաշինյանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մի քննադատական խոսք չի ասել, հակառակը, ամբողջ էներգիայով նրան էր աջակցում (ինչպես էին ՀԱԿ֊ը ակտիվորեն նետվեց սահմանադրական հանրաքվեի այո֊ի քարոզարշավին, հենց Քոչարյանին ազատում էին, ՀԱԿ֊ը մի կեղտոտ հայտարարություն էին տարածում, ինչպես էս մեկը «Քոչարյանի ազատության մեջ մնալը երկրորդ անգամ կվտանգի Մարտի 1-ի բացահայտումը», կամ մասնակցում ՍԴ դատավորների դեմ հալածանքներին, Իսկ պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ Լևոն Տեր֊Պետրոսյանը հայտարարեց.«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»)։ Բայց աղետից հետո Տեր֊Պետրոսյանը իր եռանդը ներդրեց տարանջատվելու համար Փաշինյանից, միևնույն ժամանակ լատենտ պաշտպանության տակ առնելով նրան՝ պարտության մեղքը գցելով նրանց վրա, ովքեր իրեն 1998֊ին իշխանությունից զրկել էին։

Եվ հիմա Փաշինյանը ճշգրտորեն կատարում է Տեր֊Պետրոսյանական նախագիծը՝ Ադրբեջանին ու Թուրքիային զիջումներ անելով հասնել նրանց հետ քիրվայության, ինչպես, երևում է զիջումներն անվերջ են»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին
Ամենադիտված