Կա չկողմնորոշված քաղաքացիների շատ մեծ տոկոս, որից կախված է լինելու ընտրությունների ելքը. Մարուքյան
ՏեսանյութերՔարոզարշավը փոխելու է արտահերթ ընտրությունների ողջ պատկերը, որովհետեւ կա չկողմնորոշված քաղաքացիների շատ մեծ տոկոս, որից կախված է լինելու ընտրությունների ելքը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այնպիսի անակնկալներ կարող են լինել, որ որևէ մեկս չենք կարող պատկերացնել, հետեւաբար ԼՀԿ-ի գործը մեր խոսքը, մեր գործը, մեր արած աշխատանքը եւ մեր անելիքը տեղ հասցնելն է, մնացածը մարդիկ կորոշեն»,-ասաց նա:
Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն աջակցելու ոչ գործող իշխանության վերարտադրությանը, ոչ էլ նախկինների վերադարձին: Նա նաև հավելեց, որ ընտրազանգվածի ցածր մասնակցությունը ձեռնտու է իշխանություններին: