Ճամբարակում՝ դպրոցի բակում, «ՈՒԱԶ» վարորդը 80-ամյա տատիկի է մահացու վրաերթի ենթարկել
Արտակարգ ՊատահարՄայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմանում Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ 37-ամյա Դավիթ Սարգսյանը, իր վարած «ՈՒԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակիչ, 81-ամյա Գալինա Դավիդյանին, գրում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից դեպքի փաստով ՀՀ քր.օրի-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել քրեական գործ, քանի որ որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Հարուցված քրեական գործն էլ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Ըստ աղբյուրի՝ վարորդն աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-էլեկտրամոնտյոր։