Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Գարեգին Բ-ն հանդես է եկել պատգամով

Общество

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող շուրջ 184 եկեղեցականներ:

Մայր Աթոռից հայտնում են, որ մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ,  Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Արևագալի ժամերգության: Այնուհետև Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը: 

Հավաքը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ողջույնի խոսքով, որից հետո Սրբազանը հանդես եկավ «Հանրապետությունում առկա իրավիճակի վերլուծում․ մարտահրավերներ» և «Եկեղեցու անելիքները ներկա իրավիճակում» թեմաների շուրջ միացյալ բանախոսությամբ։

Ներկայացված նյութերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրա հաղթահարման գործում հոգևորականության առաքելությանը, ինչպես նաև ռազմագերիների, զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների և տեղահանվածների ընտանիքներին ցուցաբերվելիք առանձնակի հոգևոր խնամքին և ներկա պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, հովվական ծառայությանը, առկա մարտահրավերներին։

Ժողովը եզրափակվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով:

«Աստծո կամոք հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի և Արցախի թեմերում ծառայող քահանաների ամենամյա հանդիպումը, թեև մարդկությանը պատուհասած համավարակը դեռ չի հաղթահարվել։ Նման հավաքի անհրաժեշտությունն առավել հրամայական է ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդը և հայրենիքը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով կրեցին ցավալի կորուստներ, և մեր պետության առջև հառնեցին լրջագույն նոր մարտահրավերներ։ Արցախյան պատերազմը մեր առջև պարզեց շատ ճշմարտություններ՝ թե՛ աշխարհաքաղաքական իրողությունների և թե՛ ներքաղաքական, հասարակական կյանքի սխալ ընթացքների, բացթողումների և թերությունների առումով։ Ժամանակի մեջ, վստահ ենք, դեռ ամբողջական գնահատական պիտի տրվի բոլոր երևույթներին», - ասաց Նորին Սրբությունը՝ նկատելով, որ այս ժողովը նաև պատեհ առիթ է դժվարին այս իրադրության մեջ քննարկելու և սահմանելու հովվական, հոգեխնամ և սոցիալական առաջնահերթությունները, այլև, ըստ հարկի, վերատեսության ենթարկելու ներկա բարդ հանգամանքներում հովվական առաքելության իրականացման կերպերը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց համավարակի, ապա Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, արտաքին մարտահրավերներին։  «Մտահոգիչ է այսօր նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների պատճառով հայրենիքի սահմաններին տիրող իրավիճակը, Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում բնակվող մեր ժողովրդի անվտանգության հարցը, որը լուրջ անհանգստություններ է առաջ բերել ամբողջ երկրում։ Երեկ տակավին ցավով տեղեկացանք, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է հայ զինվորական։ Խստորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխանության և մեր ժողովրդի իրավունքների հանդեպ ոտնձգությունները՝ Եկեղեցին իր բոլոր հնարավոր միջոցներով աշխատանք պիտի տանի այս ոտնձգությունների կանխարգելման, գերիների ազատության, հոգևոր մեր սրբությունների պաշտպանության համար», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ հարյուր տարի անց՝  մեր օրերում էլ դեռ հառնած է մեր ժողովրդի ինքնապաշտպանության հրամայականը, և հայրենի մեր երկիրը կանգնած է նույնական մարտահրավերների առջև՝ պայքարելով հանուն մեր ինքնության և պատմական հայրենիքի այս փոքրիկ հողակտորի վրա անվտանգ գոյատևման իրավունքի։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու սրբազան առաքելությունն է ոչ միայն մասնակիցը դառնալ առկա մարտահրավերների հաղթահարման աշխատանքների, այլև լինել ամոքողը ցավի, սփոփողը վշտերի, ցրողը մեր ժողովրդի հոգին պատած անհուսության և տրտմության։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը գնահատանքով անդրադարձավ պատերազմի ծանր օրերին և հետագա ամիսներին եկեղեցականների կողմից իրականացված աջակցության բազմաբնույթ ծրագրերին։

Խոսելով պատերազմի բերած աղետալի հետևանքների, դրանց պատճառած քաղաքական վայրիվերումների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ Եկեղեցու սրբազան պարտքն է  ցույց տալ ծառացած մարտահրավերների իրական վտանգը, ահազանգել հայրենիքում տեղ գտնող անցանկալի զարգացումների մասին, հոգ տանել ազգային համախմբման համար՝ ի խնդիր անընդունելի իրավիճակների և ատելության ու անհանդուրժողության մթնոլորտի հաղթահարման։

«Առաջիկա ամիսը վճռորոշ է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար։ Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև։ Մեր ժողովրդի զավակներին հորդորենք իրենց ընտրության մեջ առաջնորդվել ազգի ու հայրենիքի գերագույն շահով, լինել արդարամիտ և անաչառ։ Եկեղեցին քաղաքականության մեջ միջամուխ լինելու հավակնություն չի դրսևորել և չի դրսևորում, ձեռնարկվող քայլերը պայմանավորված են սոսկ ճգնաժամային բարդագույն իրավիճակով, որի դիմագրավման հարցում հապաղումը այլևս հղի է նոր արհավիրքներով։ Հայրենի երկրի ապագայի տեսլականից մղված պետք է արվի անհրաժեշտը՝ հայրենիքը զորացնելու և մեր ժողովրդին հույսի ապրում փոխանցելու համար։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն՝ վերապրած պատերազմի, կրած կորուստների և ապագայի անորոշության պատճառով առաջացած անկումային հոգեվիճակը հաղթահարելու, վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը ամրապնդելու, երկրից արտագաղթը կասեցնելու։ Այս նպատակով խիստ անհրաժեշտ է և կարևոր նաև յուրաքանչյուր եկեղեցականի ջանադիր աշխատանքը, նախանձախնդրությունը և անձնական օրինակը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ առաջիկայում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում։ Հայրենիքի լուսավոր գալիքի կերտման գործում Նորին Սրբությունը կարևոր նկատեց  նաև սփյուռքի դերակատարությունը ՝ իր հսկա ներուժով։ 

Վերջում Հայրապետն աղոթք բարձրացրեց համայն մեր ժողովրդի բարօրության, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և անվտանգության համար՝ վերստին պատգամելով հոգևոր դասին նախանձախնդիր լինել հավատավոր ժողովրդի հոգևոր խնամքի իրականացման առաքելության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное