Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ) Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր Խաչատրյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլց Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը 

Խաղաղությունը չի կարող կայուն իրողություն դառնալ արդարության ու իրավունքների ոտնահարման և անտեսման պայմաններում. Գարեգին Բ

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարված քահանայից ամենամյա հավաքի մասնակիցները ժողովի ավարտին հանդես եկան հայտարարությամբ։

«Մենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս և Հայաստանի ու Արցախի թեմերում սպասավորող քահանաներս և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներս, բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին հավաքվելով Սուրբ Էջմիածնում քահանայից ամենամյա հավաքի առիթով՝

– Սուրբ Գայանե վանքում միասնաբար աղոթեցինք 103 տարի առաջ՝ մայիսյան հերոսամարտերի ժամանակ, հանուն ազգային մեր ինքնության պահպանության և մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի մարտնչած քաջորդիների, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմում  նահատակված հայորդիների, անհայտ կորած, գերության մեջ գտնվող և վիրավորում ստացած անձանց, տեղահանված արցախցի ընտանիքների համար։ Աղոթքով հիշեցինք նաև «վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ» իրենց արյունը հեղած մեր հոգելույս հոգևոր եղբայրներին։ Հայց բարձրացրեցինք առ Աստված Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, խաղաղության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվրդով կյանքի համար։

– Անդրադառնալով Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակին և առկա հիմնախնդիրներին ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում հայրենիքում տիրող անցանկալի մթնոլորտի և խորացող քաղաքական ճգնաժամի առիթով։ Կարևոր ենք նկատում ազգային մեր ողջ ներուժի համախմբումը՝ ի խնդիր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների արժանապատիվ հաղթահարման, իրավիճակի կայունացման և ներկայիս պայմաններում հայրենիքի տեսլականի և հետագա զարգացման ուղենշման։

– Դատապարտելի ենք նկատում այն փաստը, որ հակառակ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, Ադրբեջանը, շարունակելով որևէ արդարացում չունեցող իր անմարդկային քաղաքականությունը, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին, ենթարկում է խոշտանգումների և նվաստացումների։

– Դատապարտում ենք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի տաճարների և հայկական պատմամշակութային ժառանգության հարցում որդեգրված մերժելի ընթացքը։ Թե´ պատերազմի օրերին, թե´ հետպատերազմյան շրջանում արձանագրվեցին հայոց սրբատեղիների թիրախավորման, պղծման և ոչնչացման փաստեր։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները կեղծ օրակարգ են ձևավորում հոգևոր ժառանգության շուրջ՝ փորձելով վիճարկել դրա հայկական պատկանելությունը և այն վերագրել ուդիական քրիստոնեական փոքրամասնության՝ վերջինիս ներկայացնելով որպես հնագույն Աղվանքի կրոնամշակութային ժառանգության իրավատեր։

– Խորը մտահոգությամբ ենք հետևում Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Գեղարքունիքում և Սյունիքում ստեղծված իրավիճակին, ադրբեջանական զինված ուժերի ոտնձգություններին և սադրանքներին, որոնք ուղղակի սպառնալիք են մեր հայրենիքի և սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը։ Ցավոք, երեկ մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակահերթերի հետևանքով ունեցանք նաև զոհ։ Մեր զորակցությունն ենք հայտնում սահմանապահ մեր խիզախ եղբայրներին, հորդորում ՀՀ Զինված ուժերին և պետական պատկան կառույցներին՝ համարժեք քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիությունը։ Կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը միջոցներ գործադրել՝ կանխելու տարածաշրջանը նոր պատերազմի մեջ ներքաշել ջանացող Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Խաղաղությանն այլընտրանք չկա, հանուն այդ խաղաղության է հեղվել մեր ժողովրդի զավակների արյունը։ Սակայն խաղաղությունը չի կարող կայուն իրողություն դառնալ արդարության ու իրավունքների ոտնահարման և անտեսման պայմաններում։

– Հայոց Եկեղեցին, իբրև մեր ազգի կյանքում իր բազմադարյա ներկայությամբ և պատմական փորձառությամբ նվիրականացած հոգևոր հաստատություն, շարունակում է պատասխանատվություն կրել Աստծո կողմից իրեն հանձնված հայ ժողովրդի և վերջինիս կողմից դարերով փայփայած ազատ ու անկախ հայրենիքի համար։ Այս պատասխանատվությունն օժտում է մեզ իբրև հոգևոր դաս ամենայն նախանձախնդրությամբ հետամուտ լինելու հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, անցանկալի երևույթների վերհանմանը և հաղթահարմանը։

Պատերազմում պարտության, հասարակության մեջ տիրող անվստահության տրամադրությունների հաղթահարմանն ի խնդիր՝ ՀՀ կառավարության հրաժարականով պայմանավորված հայրենի երկրում անցկացվելու են նոր  խորհրդարանական ընտրություններ։ Այս պայմաններում մեր սրբազան պարտքն է առավել քան երբևէ զորացնել մեզանում հոգևոր և ազգային արժեքները, որպեսզի քաղաքական այս ընտրապայքարում տեղ չգտնեն քրիստոնյա ժողովրդին անհարիր և անընդունելի իրավիճակներ՝ հանգեցնելով մեր ազգային կյանքում նոր ցնցումների և ձախողումների, պառակտումների ու պարտությունների։ Անմիաբանությունը մայրն է բոլոր չարիքների։

Վեր մնալով բոլոր տեսակի հատվածական շահերից՝ հորդորում ենք մեր ժողովրդին՝ հեռու վանել եղբայրատյացությունն ու անհանդուրժողությունը, թշնամանքն ու վրեժխնդրությունը, չտրվել կեղծիքի ու անարդարության ազդեցություններին, փոխարենը՝ զգեստավորված արդարամտությամբ, ողջախոհությամբ և ապագայի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումով՝ խղճի մտոք մասնակցել ընտրություններին։ Հայոց պատմության այս օրհասական հանգրվանում, երբ փորձվում է մեր ժողովրդի հաստատակամությունն ու ազատ կյանքի գիտակցությունը, իրավունք չունենք մեղանչելու անտարբերությամբ մեր հայրենիքի, որով և մեր համայն ազգի վաղվա օրվա հանդեպ։

Աղոթում ենք, որպեսզի Ամենազոր Աստված Իր ողորմությամբ ազգիս համախումբ պահի և իմաստություն պարգևի, որպեսզի, Ամենայն Հայոց Հայրապետի մաղթանքի համաձայն, առաջիկայում մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորվի հայրենանվեր, ազգասեր և արհեստավարժ, ազգային արժեքներով առաջնորդվող իշխանություն, որն իր նվիրումով և աշխատանքով ի վիճակի կլինի դուրս բերելու հայրենի մեր երկիրը բարդ իրադրությունից, երաշխավորելու հայրենիքի անվտանգությունը, հետապնդելու ազգային մեր իրավունքները և ապահովելու արժանապատիվ կյանք ու զարգացում մեր ժողովրդի համար Հայաստանում և Արցախում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհներըՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են Հայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակից Բերման են ենթարկել Արթուր ԽաչատրյանինԻնձ չեն սովորեցրել, ես սովորել եմ․ քաղաքացուն բերման ենթարկող ոստիկան Կոտայքի ոստիկանապետի դեմ իրավական գործընթաց պետք է սկսել․ պատգամավոր Սադրիչ ոստիկանը, ով պատգամավորին բերման ենթարկեցԵթե Արարատ Միրզոյանը չլիներ, դատախազությունն իրեն այլ կերպ կպահեր, տեսանյութում դեմք չի երևում (տեսանյութ)«Էս մլիցեն դեռևս մոր փորի մեջ մուսռ է եղել». ոստիկանը օրենք չգիտի (տեսանյութ)«Մի հատ ֆռա, դեմքդ տեսնի հայ ժողովուրդը, ում ես ասում, որ կսպանեմ». պատգամավորը՝ ոստիկանին (տեսանյութ)Ոստիկանները հրահանգ են կատարում, հողերն ու երկիրը հանձնելը դավաճանություն է. ցուցարար (տեսանյութ)Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ոստիկանները հարձակվեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանի վրա Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ակցիաները շարունակվում են․ իրավիճակը լարված է Ստամբուլում կինը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. ՇոլցԱղդամցի Ալենի պատվի և արժանապատվության կորսված լինելու հարցը դեռևս օդում կախված է. Աննա Մկրտչյան (տեսանյութ)Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերումԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՏանը խելոք չենք նստելու ու մորթվենք, զենքերը վայր դնել պետք չէ, պայքար է պետք. բողոքի ակցիա (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով կեղծ հայտարարություն է տարածվումՎահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)
Ամենադիտված