ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին սահմանազատել սահմանները խաղաղ ճանապարհով
Արտաքին ՔաղաքականԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ ճանապարհով սահմանազատել սահմանները` զորքերի դուրսբերմամբ և հայտարարել, որ պատրաստ են օգնել այդ հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին իրադարձություններով, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալմամբ ... Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին և հիշեցնել Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին` մարդկայնորեն վերաբերվել բոլոր ձերբակալվածներին»
Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհարկի և սադրիչ է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջազգային սահմանների չսահմանազատված հատվածներում ցանկացած շարժում:
«Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանի դեմարկացիայի հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանազաված սահմանի ամրացումը և ականապատումը», - հավելել է Փրայսը: