Տխուր օրեր են սպասվում, եթե ոչ՝ ավելի վատ. Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքական«Տխուր օրեր են մեզ սպասվում. սա պեսիմիստական չէ, շատ ռեալիստական է, եթե նույնիսկ՝ ավելի վատ չլինի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը հորդորեց ՀՀ քաղաքացիներին՝ քվերակությանը մասնակցել խղճի մտոք:
«Երեք տարբերակ կա էս ընտրություններից հետո. կա՛մ Փաշինյանն է հաղթում, կա՛մ Ռոբերտը, կա՛մ մեկ ուրիշը, որը քիչ հավանական է: Բայց սրանից ավելի վատ տարբերակն էլ կա՝ խայտաբղետ խորհրդարան, երբ ոչ ոք մեծամասնություն չի ունենալու»,- ասաց նա: