Աննա Հակոբյանը հանդիպել է երկու ամիս շարունակ Բաքվի բանտում մնացած Ենոք Ավետիսյանի հետ
ԲլոգոսֆերաՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ենոք Ավետիսյանն է, Արմավիրի մարզի, Երվանդաշատ համայնքից։ Ենոքը 19 տարեկան է, պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։ Հանդիպեցինք Հաղթանակ զբոսայգում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին։ Ենոքը պարում էր Արվամիրի մարզի, Երվանդաշատ համայնքի «Ծովասար» պարային համույթում»։