1918-ի մայիսին կային «հայեր»,որ Լոռու մատույցներում աղուհացով թուրքին էին դիմավորում,իսկ այսօր էլի որոշները Լոռիում ջան-ջիգյարով դիմավորում են թուրքի առաջ ծնկի եկած կապիտուլյանտին։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել
«Նժդեհի ղեկավարությամբ Ղարաքիլիսայում թուրքի հետ կռիվ տված լոռեցու սերունդը չի կարող «սպիտակ դրոշը» պարզած հողատուին դիմավորել։
Դարձի եկեք,ամոթ է։
Հայկը միեւնույնն է հաղթելու է թշնամի բելին»,- գրել է Շարմազանովը։