Վարժանք և օդային տագնապ Տավուշում և Գեղարքունիքում
ՀասարակությունՄարզային փրկարարական վարչության կողմից Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում կազմակերպվել է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գոշի միջնակարգ դպրոցում տեղադրված շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում ու տարահանում։ Վարչության աշխատանքային խմբի կողմից դպրոցում անցկացվել է պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։
Իսկ Բերդ համայնքի Պառավաքարի, Վարագավանի, Վերին Ծաղկավանի, Արծվաբերդի, Մովսեսի, Նավուրի, Չորաթանի միջնակարգ և հիմնական դպրոցներում անցկացվել են արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ:
Հատուկ տակտիկական վարժանքներ, ազդարարում, տարհանում, պատսպարում են կազմակերպվել նաև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք և Գեղամավան համայնքների միջնակարգ դպրոցներում և համայնքապետարաններում։
Ուսումնավարժանքների ավարտին գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները, և դրանց շտկման համար տրվել են համապատասխան ցուցումներ: