ԱՀԿ-ն գնահատել է H10N3 թռչնագրիպի համաճարակի հավանականությունը
Գիտություն և ՄշակույթԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեկնաբանել է Չինաստանի Ջիանգսու նահանգում H10N3 թռչնագրիպի վիրուսով վարակվելու դեպքը և գնահատել համաճարակի հավանականությունը:
Ըստ ԱՀԿ խոսնակ Թարիկ Յազարևիչի՝ ցածր ախտածին հատկությամբ այս շտամը հայտնաբերվել է կենդանի թռչնաբուծական շուկայում՝ 2002 թվականից ի վեր, բայց մարդկանց փոխանցման դեպքեր չեն գրանցվել:
«ԱՀԿ-ն, Համաշխարհային գրիպի վերահսկման և արձագանքման համակարգի միջոցով, անընդհատ վերահսկում է գրիպի վիրուսները, ներառյալ վիրուսները, որոնք կարող են վերաճել պանդեմիայի, և իրականացնում է ռիսկերի գնահատում: ԱՀԿ-ն աշխատում է Չինաստանի ազգային իշխանությունների հետ` հետագա գնահատման համար», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ փորձագետները խորհուրդ չեն տալիս սահմանափակումներ մտցնել ճանապարհորդության և առևտրի վրա, բայց թռչնագրիպով մարդու վարակի դեպքը «գրիպի համաճարակային պայմանների պահպանման վառ հիշեցում է»: