Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը
Գիտություն և Մշակույթ![Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը](/timthumb.php?src=disc/18-05-24/a41b8465becbcc5969e2317e99eb3516.jpg&w=780)
Շվեյցարացի գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը։ Nature Nanotechnology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ գելը քայքայում է ալկոհոլը աղեստամոքսային տրակտում՝ նախքան դրա՝ արյան մեջ թափանցելը։ Հետագայում գելը կարող է իջեցնել ալկոհոլի վնասակար և հարբեցնող ազդեցությունը մարդու վրա։
Ալկոհոլը հայտնվում է ստամոքսում և աղիներում, որտեղ ներծծվում է արյան մեջ, իսկ հետո՝ լյարդում։ Հենց այստեղ էլ արտազատվում է ալկոհոլի մեծ մասը։ Լյարդում կան ֆերմենտներ, որոնք ալկոհոլը վերածում են տարբեր նյութերի, այդ թվում՝ ացետալդեհիդի, իսկ հետո՝ քացախաթթվի։ Ացետալդեհիդը թունավոր է և քայքայում է լյարդը։
Գիտնականնները գելի համար տարբեր կիրառություններ են նախատեսում։ Այն պետք է նախ և առաջ օգնի նվազեցնել ալկոհոլով պայմանավորված մահացությունը, քանի որ կան ապացույցներ, որ տեխնոլոգիան նվազեցնում է ալկոհոլի բացասական ազդեցությունն այնպիսի օրգանների վրա, ինչպիսիք են լյարդը և աղիները։
Հետազոտողներն արդեն գելը թողարկելու արտոնագիր ստանալու հայտ են ներկայացրել։
![](banners/armflix.jpg)