ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան 

Աստղագուշակ՝ հունիսի 3-ի համար

Աստղագուշակ

Խոյ. Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կհաջողվի ավարտին հասցնել սկսած բոլոր գործերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր նախագծերի իրականացմանը: Համարձակ եք և ինքնավստահ, և դա պատահական չէ, քանի որ ամեն բան ստացվում է այնպես, ինչպես ծրագրել էիք և, շատ հաճախ, գերազանցում ձեր սպասելիքները: Հրաշալի օր է ֆինանսական հարցեր կարգավորելու, նաև խոշոր գնումներ կատարելու համար:

Օրվա երկրորդ կեսին կարող եք, երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող, որոշ հարցեր քննարկել: Շատերը հետաքրքիր ու հեռանկարային գործնական առաջարկներ կստանան: Երեկոն ցանկալի է անցկացնել մտերիմների հետ: Խուսափեք անծանոթ անձանց հետ շփումից:

Ցուլ. Այսօր պետք է ծայրահեղ զգուշավոր լինել:  Ամենափոքր սխալն անգամ կարող է լուրջ և չափազանց տհաճ հետևանքներ ունենալ: Խուսափեք վեճերից թե՛ տանը և թե՛ աշխատավայրում: Իսկ եթե, այնուամենայնիվ, բանավեճի մեջ ներքաշվեք , ապա առավելագույնս հարգալից եղեք զրուցակիցների նկատմամբ, միայն այդ կերպ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, որոնք կարող են կործանարար լինել ձեր հարաբերությունների համար:

Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Երկվորյակ. Այսօր լուրջ անախորժությունները խիստ անհավանական են, թերևս, միայն մանր խնդիրները կարող են անհանգստացնել ձեզ: Հրաշալի օր է գնումների համար: Ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք, կզարդարեն աշխատավայրը և կօգնեն ձեզ առավել հաճույքով աշխատել: Ցանկալի է տանը կամ գրասենյակում որոշ  տեղափոխություններ կատարել, կարող եք  գնել սենյակային բույսեր:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Ներողամտություն կցուցաբերեք այնտեղ, որտեղ պետք է: Որոշ զիջումների հետ մեկտեղ, չեք մոռանա նաև պաշտպանել սեփական  շահերը: Շրջապատող մարդկանց,  հերթական անգամ, կհիացնեք  ձեր հզոր կամքի ուժով և սկզբունքայնությամբ:

Խեցգետին. Հաջողությունը հեշտ չի տրվում, և եթե,այնուամենայնիվ, ցանկանում եք որևէ արդյունքի հասնել, ապա այսօր ստիպված եք շատ քրտինք թափել: Փորձեք որոշումներն ինքնուրույն կայացնել, հատկապես եթե խոսքը վերաբերում է ֆինանսական հարցերին: Այսօր մտերիմների խորհուրդները, գործընկերների առաջարկությունները, առավել ևս, այսպես կոչված, մասնագետների հուշումները ձեզ օգուտ չեն բերի:

Հրաշալի օր է հարազատներին այցելելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև կօգնեք վերջերս գժտված մարդկանց հաշտության եզրեր գտնել: Իսկ ինքներդ հոգեկան մեծ բավարարվածություն կստանաք ձեր խաղարարար առաքելությունից:

Առյուծ. Բարեհաջող օր է: Ճիշտ այն օրերից, երբ ամեն բան ստացվում է, ծրագրերն ու ցանկություններն՝ իրականանում: Իսկ  հաճելի անակնկալները պարզապես անխուսափելի են: Առավել հավակնոտ Առյուծներին կհաջողվի, փայլուն կերպով, դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են բարձր պաշտոններ ստանձնելու: Գործում ի հայտ կգան նոր ներդրողներ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, աողջական խնդիրների առաջացման վտանգ, թերևս, չկա: Ովքեր հիվանդ են, կսկսեն ապաքինվել: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:

Կույս. Օրվա առաջին կեսը կարող է առանձնանալ մի շարք հետաքրքիր իրադարձություններով: Շատ Կույսեր մասնագիտական նոր պարտականություններ կստանձնեն: Ու թեև անելիքները կշատանան, միևնույն է տհաճ զգացողություններ չեն լինի: Նախ, առջևում շատ ժամանակ ունեք, որպեսզի մի լավ ծանրութեթև անեք նոր խնդիրները և երկրորդ՝ ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա, կգնահատվեն ըստ արժանվույն:

Հրաշալի օր է շփումների, նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար: Միակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ  հնարավորությունը տալ:

Կշեռք. Բարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք,  ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

Կարիճ. Դժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Աղեղնավոր. Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց  նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Այծեղջյուր. Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավոր,  հրաժարվել վնասակար մթերքներից,:

Ջրհոս. Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում  նախաձեռնություն դրսևորելու համար:

Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Ջրհոսներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Ձկներ. Օրվա առաջին կեսին հնարավոր  է խնդիրներ ծագեն: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն: Զգոնություն կպահանջվի նաև այն Ձկներից, ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ: Մի խառնեք անձնական և գործնական շահերը, հակառակ դեպքում՝ անախորժություններն անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք: Այդ ընթացքում կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Լավ կդասավորվեն գործուղումները,իսկ բանակցություններն արդյունավետ կլինեն:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՀնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ
Ամենադիտված