Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է գազի նոր հանքավայր՝ ավելի քան 135 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներով. Էրդողան
ԱշխարհԹուրքիան Սև ծովում հայտնաբերել է գազի նոր հանքավայր՝ ավելի քան 135 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հորատման Fatih նավը Amasra-1 նոր հանքավայրում հայտնաբերել է գազի կուտակում` ավելի քան 135 միլիարդ խորանարդ մետր ծավալով», - ասել է Էրդողանը՝ խոսելով Թուրքիայի` Սև ծովի ափին գտնվող Ֆիլիոս նավահանգստի բացման ժամանակ:
Ըստ նրա, այսպիսով, անցյալ տարվա հայտնաբերման շնորհիվ Սև ծովի դարակում գազի ընդհանուր պաշարները կազմում են շուրջ 500 միլիարդ խորանարդ մետր. 2020-ի օգոստոսին Էրդողանը հայտարարեց Սև ծովում գտնվող «Սաքարիա» գազի հանքավայրի հայտնաբերման մասին` մոտավոր 320 միլիարդ խորանարդ մետր պաշարների ծավալով: