«Հունիսը Միացյալ Նահանգներում հռչակված է որպես Հպարտության ամիս». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀասարակությունՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը գրում է. «Հունիսը Միացյալ Նահանգներում հռչակված է որպես Հպարտության ամիս։
Նախագահ Բայդենը վաղուց է հանդես գալիս ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հպարտության ամսվա իր առաջին նախագահական հռչակագրում մասնավորապես ասված է․ «ԼԳԲՏՔ+ անձանց Հպարտության ամիսը նշանավորում է ազատ ու անկաշկանդ ապրելու համար պայքարող բազում անհատների տոկունությունն ու վճռականությունը։ Այդ պայքարում նրանք իրենց սիրտն ու հոգին են բացում և առավել արդարացի ու հավասար Ամերիկայի հիմքերն են կերտում։ Այս տարի Հպարտության ամսվա առթիվ մենք վերահաստատում ենք մեր պարտավորությունը՝ երաշխավորելու բոլոր մարդկանց արժանապատվությունը և առաջարկելու մեր օգնությունը առավել խոցելիներին պաշտպանելու հարցում»»։