Ռուսաստանը եղել է, կա և միշտ կլինի, համակերպվե՛ք․ Պուտին
ՌուսաստանՌուսաստանը եղել է, կա և կլինի, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ֊ն։ Համակերպվե՛ք, - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք չէ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հասցրել ենք այն վիճակին, որում դրանք գտնվում են այսօր: Ի վերջո, մենք ոչ մի քայլ չենք արել, որ կարող էր վնասել ռուս-ամերիկյան հարաբերություններին», - ասել է Պուտինը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: «Մի՞թե մենք պատժամիջոցներ կիրառեցինք Միացյալ Նահանգների դեմ: ԱՄՆ-ն էր, որ մեր դեմ պատժամիջոցներ կիրառեց և շարունակում է կիրառել դրանք ամեն առիթով և առանց որեւէ պատճառի: Միայն այն պատճառով, որ մենք գոյություն ունենք: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգները կարևոր դեր են խաղում աշխարհում: Ես շատ կցանկանայի, որ նրանք կայունացնող դեր խաղային», - ավելացրել է Պուտինը։