Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Սյունիքում մենք հողեր ենք զիջելու նոր փաստաթղթերով. Հրանտ Բագրատյան
ՔաղաքականՀայ ժողովրդի փրկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, երեք տարի առաջ շատերը սխալվեցին՝ նրան ընտրելով, բայց երկրորդ անգամ սխալվելու՝ Փաշինյանին դարձյալ ընտրելու դեպքում մենք իրավունք ունենք այդ անձանց վիրավորելու. Փաշինյանն ստորագրել է չորս փաստաթուղթ, որոնցից երկուսն ի կատար են արված, ևս երկուսն ընթացքի մեջ են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, Սյունիքում մենք հողեր ենք զիջելու նոր փաստաթղթերով: Տիգրանաշենը դեռևս չի հանձնել, բայց նրա ընտրվելու դեպքում այլևս Վայոց ձոր չեք կարող գնալ: Ադրբեջանցիները մեզ ոչինչ չեն վերադարձնելու, Փաշինյանը կասի՝ Արծվաշենը դժգույն գյուղ է: Այս մասին գիտի նաև Արմեն Սարգսյանը: Գործընթացը կանգնեցնելու միակ ձևն այն է, որ իշխանության գա ոչ Նիկոլը, հունիսի 20-ին պետք է ընտրել ոչ Նիկոլին»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: