Շատերը հարցնում են՝ ինչու եմ սատարում առաջին նախագահին, պատասխանեմ․․․ Սուրեն Շահվերդյան
Բլոգոսֆերա

Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի թեկնածու, բեմադրիչ, «Չէին սպասում» հաղորդման վարող Սուրեն Շահվերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շատերը հարցնում են, թե ինչու եմ սատարում առաջին նախագահին։ Պատասխանեմ հրապարակավ՝ սատարում եմ հաղթանակ գրանցած մարդուն: Սատարում եմ երկիրը ամենադժվար պահին ճգնաժամից դուրս բերած ՆԱԽԱԳԱՀԻՆ։ Սատարում եմ ամենաինքնաբավ մարդուն և քաղաքական գործչին: Սատարում եմ մի մարդու, որի նպատակը ոչ թե անձնական շահն է, այլ երկրի կայունությունը և առաջընթացը, վերջապես սատարում եմ ամենաիմաստուն մարդուն և ֆենոմենալ գիտելիքներ ունեցող ՆԱԽԱԳԱՀԻՆ։
#ՀայԱզգայինԿոնգրես»,- գրել է նա։