Գյումրիում արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է. Shantnews
SocietyԳյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Այս մասին հաղորդում է Shantnews.am-ը:
Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են ոչ թե ծննդկանի հարազատները, այլ հիվանդանոցի աշխատակիցները: Անցած երեկոյան այստեղ լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է:
7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են ևս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:
«Սկզբում չէի հավատում, հետո պարզվեց, որ իսկապես հղի եմ: Չէի ուզում նորից մայրանալ առողջական խնդիրների պատճառով, բայց ընտանիքիս անդամները և գործընկերներս օգնեցին հաղթահարել դժվարությունները: Որդուս չուզեցի Դավիթ անունը տալ: Դավիթը մեզ համար կմնա Դավիթ, իսկ կրտսերը կկրի Դանիել անունը»,- Shantnews-ին ասել է Լուսինե Արսենյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում