Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի հեռուստաբանավեճին
Բլոգոսֆերա

Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանը:
«Կուսակցությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին»,-ասված է հաղորդագրության մեջ: